РИА Новости-ին հայտնում է, որ Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Ռուսաստանի իշխանություններին կոչ Է արել միավորել իրենց ջանքերն Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակչությանը պաշտպանելու համար:
Սերգեյ Ակսյոնովն այսօր Մոսկվայում Պետդումայի պատգամավորների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է, թե այն հայրենասիրական վերելքը, որն այսօր առկա է Ղրիմում եւ Ռուսաստանում, ինքն այն տեսել է իրենց՝ բոլորի մոտ, անկախ կուսակցություններից եւ քաղաքական հայացքներից: Նա վստահեցրել է՝ «Հայրենասիրական վերելքը պետք Է տարածվի Ուկրաինայի հարավ-արեւելքի վրա, որտեղ մարդիկ սպասում են մեր աջակցությանը: Ես վստահ եմ, որ մենք մեր հայրենասիրական զգացմունքները կպահպանենք Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակիչների նկատմամբ եւ նրանց կողքին կլինենք նրանց համար այս դժվարին պահին: Վստահ եմ, որ Ռուսաստանը կկարողանա Ուկրաինայի հարավ-արեւելքում պաշտպանել իր հայրենակիցներին»:
Սերգեյ Ակսյոնովը Պետդումայի պատգամավորների մոտ հանդես է եկել հայտարարությամբ ու ասել է, թե առաջարկում է այս հարցով միավորել ջանքերը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ