ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Aravot.am-ի` ԲՀԿ-ի շուրջ` ոչ իշխանական ուժերի միավորման մասին հարցերին կարճ պատասխաններ տվեց` չցանկանալով առանձնապես թեման մանրամասնել:
Պարոն Արզումանյանի հետ զրույցում հիշեցրինք այն դիտարկումը, թե միտում կա ԲՀԿ-ին արհեստականորեն ընդդիմադիր դարձնել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անձամբ է հայտարարել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն լինել չի կարող: Պարոն Արզումանյանը այս դիտարկմանը հարցով արձագանքեց. «Ո՞վ է ուզում ԲՀԿ-ին ընդդիմություն դարձնել»: Ի պատասխան նշեցինք այն, որ, օրինակ, ՀԱԿ-ի գործողություններից են որոշ վերլուծաբաններ նման եզրահանգման եկել: Ի պատասխան պարոն Արզումանյանն ասաց. «Դե, ուրեմն, գնացեք Լևոն Հակոբիչին հարցրեք»:
Շարունակելով թեման Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Ես այդ բաներում չկամ: Ինձ համար որևէ տարբերություն չկա. այդ նույն ռեսուրսից ստեղծված կուսակցություն է: ՀՀԿ ռեսուրսը բաժանել, տվել են ԲՀԿ-ին»:
Հետաքրքրվեցինք` ի վերջո Դաշնակցության, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» միավորում կանխատեսո՞ւմ է: Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Հարցրեք համախմբիչներին… կապրենք, կտեսնենք: Բան չմնաց, մնաց մի քանի օր»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ