Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում է Բավական Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նիստերն ընթանում են դռնփակ, քանի որ 5 տուժողների ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովիկ Արսենյանը միջնորդել էր, նրանց ցուցմունքների ժամանակ նիստերն անցկացնել դռնփակ:
Բավական Խաչատրյանը մեղադրվում է շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու և նրանց սեռական շահագործումը կազմակերպելու համար:
Մեղադրողն առաջարկել է 14 տարվա ազատազրկում, պաշտպանական կողմը խնդրել է ժամանակ՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Կարդացեք նաև
Դատական նիստը նշանակվել է ապրիլի 2-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը` «Ա1+»-ից