«Խնդիրը նորություն չի: Դա իրենց քաղաքական, այսպես ասած, շրջանակներում է: Խնդրեմ, որեւէ բան չեմ տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի այսօր կայացրած որոշմանը:
Դիտարկմանը, որ եթե մինչեւ այժմ ընդամենը խոսում էին, քննարկում, այժմ արդեն որոշում կա ու ընդդիմադիրները նաեւ վստահ են, որ կարողանալու են համաժողովրդական ցասման ալիք բարձրացնել, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Նոր բաներ չեն ասել: Անընդհատ պատասխանել ենք: Կրկնելով`վճռականություն չի հաղորդվի»:
Հարցին` ինչպե՞ս են վերաբերվում, որ այդ որոշումը կայացվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ անհատական հանդիպումներից հետո, Գալուստ Սահակյանն ասաց. «Իրենք ասում են, որ Ծառուկյանի մոտ չի կայացվել: Տեղը հեչ նշանակություն չունի: Փաստորեն, չորսով որոշել են: Ընդդիմադիր ակցիա են կատարում»:
Ինչ վերաբերում է նրան`ԲՀԿ-ն այլեւս ընդդիմությո՞ւն է, թե`ոչ, Սահակյանը դա համարում է ԲՀԿ-ի խնդիրը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ