«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն` փոխվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Սասուն Խաչատրյանը։
Նա տեղափոխվել է համեմատաբար հանգիստ տարածք եւ նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։ Ս.Խաչատրյանի փոխարեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Հայկ Ասլանյանը՝ ազատվելով Երեւանի կայազորի դատախազի պաշտոնից։
Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Հովսեփ Սարգսյանը նշանակվել է Երեւանի կայազորի դատախազ։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում