Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանափակումներ եւ գրաքննություն. Մաքսային միությունում մամուլի ազատության վիճակը նախանձելի չի լինի. «Մեդիալաբ»

Մարտ 19,2014 15:31

Չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունները վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատության ոլորտում բարելավում են արձանագրում, այնուամենայնիվ մեդիա փորձագետները լավատես չեն, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո այդ միտումները կշարունակվեն:

Ավելին, վերջին օրերին ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ սկսված արշավներն ու սահմանափակումները, ոլորտի մասնագետների գնահատմամբ, խոսում են այն մասին, որ Հայաստանում եւս պետք է սպասել իրավիճակի վատթարացում, գրաքննության:

«Եթե վերցնենք, օրինակ, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները, ապա Հայաստանում խոսքի ու լրատվամիջոցների ազատության մակարդակը շատ ավելի լավն է քան Ռուսաստանում, Բելառուսում ու Ղազախստանում,-«Մեդիալաբին» ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:-Կան մտահոգություններ, որ Մաքսային միություն մտնելուց հետո այն բարքերը, որոնք տիրում են նշված երկրներում, կարող են տեղափոխվել նաև Հայաստան»:

Եթե «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության 2014» զեկույցի համաձայն Հայաստանը 180 երկրների մեջ զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը` որպես «նկատելի խնդիրներ ունեցող երկիր», ապա Մաքսային ու Եվրասիական միությունների ձևավորմանը ձեռնամուխ եղած Ռուսաստանը կրկնակի հետ է եւ զբաղեցնում է 148-րդ տեղը, որպես «վտանգավոր վիճակ ունեցող երկիր»: Հետապնդումներ, տնային կալանք, բռնություններ եւ ազատազրկում: Անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանում բազում էին նման ոտնձգությունները ԶԼՄ-ների, լրագրողների, եւ բլոգերների նկատմամբ:

Այս առումով էլ ավելի վատ վիճակում է գտնվում Բելոռուսը` իր 157-րդ հորիզոնականով, ուր լրագրողների հանդեպ բռնությունները եւ մամուլի ազատության դեմ ոտնձգություններն ու սահմանափակումները նորմալ երեւույթներ են:
Զեկույցի համաձայն, Հայաստանը համարվում է տարածաշրջանում լավագույն ցուցանիշ ունեցողը, որին հաջորդում է Վրաստանը, (84-րդ տեղ), Թուրքիան (154-րդ տեղ), Ադրբեջանը՝ (160-րդ տեղ), Իրանը՝ (173-րդ տեղ): Մամուլի ազատության առումով առաջին եռյակում գտնվող, լավագույն վիճակում գտնվող երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդներն եւ Նորվեգիան:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31