Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նվեր Գալստյան. «Ցուցադրություններից ստացված գումարը կփոխանցվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին»

Մարտ 19,2014 14:55

2013 թվականի հունիսի 24-ին մեծ էկրան բարձրացավ «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմը: Այս առիթով «Նոյյան տապան» մամուլի ակումբի այսօրվա հյուրերն էին ֆիլմի գլխավոր դերակատար Նվեր Գալստյանը, «Լոս Անջելես պրոդաքշն» կազմակերպության տնօրեն Վարդգես Միրզոյանը: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում մոտ մեկ շաբաթ մնալուց հետ «Ոսկե ծիրան» փառատոնի օրերին դուրս եկավ ցուցադրությունից:

«Ֆիլմը նկարել ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ, պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ֆիլմի ռեժիսորը Արտակ Զիլֆիմյանն է: Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նամակ ուղարկվեց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանին, որպեսզի ֆիլմը Ռուսաստանում ցուցադրելու համար աջակցություն ստանանք»,- ասաց Նվեր Գալստյանը:

Մինչև Ռուսաստանի Դաշնությունում ֆիլմի ցուցադրությունը, նկարահանող անձնակազմը կանգնեց մի խնդրի առաջ, դա էր՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից ֆիլմի լիցենզիա չունենալը. «Մեկնեցինք Մոսկվա, մշակույթի նախարարությունից ստացանք Ռուսաստանում ֆիլմը ցուցադրելու թույլտվություն: Ֆիլմը ցուցադրվեց Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Ռոստովում ֆիլմի պրեմիերան կայացավ «Չառլի» կինոթատրոնում»,- ասաց գլխավոր դերակատարը:

Chezoq goti

Նվեր Գալստյանը նշեց, որ ֆիլմը հանրությանը կներկայանա նաև փակ ցուցադրությամբ, որից ստացված գումարը կփոխանցվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ֆիլմի նկարահանման ընթացքում, ինչպես արդեն նշվեց, աջակցություն է ցուցաբերել պաշտպանության նախարարությունը, որը տրամադրել է 80 միավոր տարբեր տեսակի զենք-զինամթերք, ինչպես նաև 2 մեքենա ֆիլմում պայթեցնելու համար:

Լոս Անջելեսում ֆիլմի ցուցադրությանն աջակցություն ցուցաբերեց «Լոս Անջելես պրոդակշն»-ը, և 2014 թվականի հունվարի 19-ին Գլենդելում ցուցադրվեց ֆիլմը: Ցուցադրությունը տևեց միայն մեկ օր: Թարգմանության հետ խնդիրներ ունենալու պատճառով, հաջորդ օրը ֆիլմը հանվեց ցուցադրությունից. «Քանի որ ֆիլմում 4 լեզվով են խոսում՝ ռուսերեն, անգլերեն, հայերեն և ադրբեջաներեն, մենք ռուսերեն խոսակցությունների ժամանակ տեղադրել էինք հայերեն ենթագրեր: Սակայն քանի որ Գլենդելում կան նաև հայեր, որոնք հայերեն չեն կարողանում կարդալ, ֆիլմի ցուցադրությունը դադարեցվեց: Այժմ աշխատում ենք ֆիլմի անգլերեն ենթագրերի վրա»,- ասաց «Լոս Անջելես պրոդակշն» կազմակերպության տնօրեն Վարդգես Միրզոյանը:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31