Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի՝ Ղրիմն անմիջապես ցանկացավ վերամիավորվել Ռուսաստանի հետ. Լարիսա Ալավերդյան

Մարտ 19,2014 14:29

«Ըստ էության՝ հզոր պետությունները աշխարհաքաղաքական վիճակով նշում են Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը»,- այսօր՝ մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքերով՝ բոլոր լուրջ տնտեսագետները, քաղաքագետները, պատմաբանները համարում են, որ ե՛ւ Առաջին համաշխարհային պատերազմից, ե՛ւ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ռուսաստանը հզորացել էր, իսկ այն տնտեսական աճը, որ գրանցվել էր Սովետական Միությունում, անհանգստացնում էր այլ երկրներին.

«Ինձ համար հենց սկիզբը, կարծես, թե նշանակում էր մի բան, որ այսպիսի գործընթացներով աշխարհը փորձում է վերանայել ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ոչ միայն Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, այլ մինչեւ անգամ ռուս-թուրքական, ղրիմյան պատերազմի արդյունքները»:

Տիկին Ալավերդյանը նկատեց, որ փոքր երկրների համար բախտորոշ գործողությունները միշտ տեղի են ունեցել հենց շատ խառը աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում:

Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ չի ցանկանում համեմատել Ղրիմը Արցախի հետ, քանի որ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, որը չնայած բոլոր դժվարություններին կայացել է որպես պետություն, Ղրիմը անմիջապես ցանկացավ վերամիավորվել Ռուսաստանի հետ: Բացի այդ, նա կարծում է, որ Հայաստանի եւ Արցախի հարցը իրավունք ունի ունենալ աշխարհաքաղաքական առումով իր ուրույն տեղը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31