Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանին

Մարտ 19,2014 14:15

Հաղորդում՝ հանցագործության մասին

Իմ նկատմամբ ՀՔԾ-ում քննվող թիվ 13200812 քրեական գործի ընթացքում քննչական խմբի քննիչ Արթուր Ղազարյանը 2013թ. ապրիլ-հունիս ամիսներին ինձնից պահանջել է 500 ԱՄՆ դոլար՝ նշանակված փորձագիտական եզրակացությունը հօգուտ ինձ կազմակերպելու համար, հայտարարելով, որ ինքը ինձ փոխանցում է քննչական խմբի նախկին ղեկավար Հ. Սարդարյանի ասածը: Այդ խոսակցությունը իմ կողմից ձայնագրվել է, որի սկավառակը Ձեզ կներկայացնի կամ հայրս, կամ իմ պաշտպան, փաստաբան Հակոբ Ճառոյանը:

13.03.2014 թ.-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում իմ պաշտպանի ներկայությամբ ինձ հանձնեց մեղադրանքը փոխելու եւ լրացնելու մասին, ինչպես նաեւ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումները, որտեղից ակնհայտ դարձավ, որ նախաքննությունն իրականացվում է միակողմանի, պատվերով՝ ի վնաս ինձ: Մասնավորապես ՀՔԾ-ում, քննիչ Էդ.Հակոբյանի կողմից անտեսվում է իմ եւ իմ մերձավոր հարազատների կողմից տրված ցուցմունքներն այն մասին, որ Վահրամ Մկրտչյանը՝ նախկինում Պետական գույքի կառավարման նախարարության վարչության պետ, այժմ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, Արման Սարգսյանը՝ ՊԵԿ-ի ՕՀՎ-ում բաժնի պետ, Ռուսլան Գրիգորյանը, Ռուսլան Բադալյանը՝ ՊԵԿ-ի ՕՀՎ-ում օպերլիազորներ, Վաչե Սարգսյանը՝ Արման Սարգսյանի եղբայրը, Արսեն Ալեքսանյանը, Գուրգեն Սարգսյանը, Հրաչը, ՊԵԿ-ի ՕՀՎ-ի աշխատակից, այս անձինք ինձ առեւանգել են, պահել անազատության մեջ, խոշտանգել եւ բռնությամբ ինձնից խլել սեփականության իրավունքով ինձ պատկանող անշարժ գույքերը եւ իմ բիզնեսները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ քննիչի կողմից ինձնից կաշառք պահանջելու մասին իմ հայտարարությունը:

ԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31