Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ վարչապետն անձամբ չգա, չենք գնալու. գյուղացիները քարերով փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին. NEWS.am

Մարտ 19,2014 12:51

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ՝ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի հարյուրավոր բնակիչներ մարտի 19-ի կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։

Ոստիկանները նախապես շղթա են կազմել՝ փորձելով արգելել գյուղացիներին փակել մայրուղին, բայց իրավապահները փոքրաթիվ էին, ու նրանց չի հաջողվել կանգնեցնել գյուղացիներին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւան-Աշտարակ մայրուղու վրա են նաեւ Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը։ Մարզպետը վստահեցրել է, որ ՀԷԿ-ը, ինչպես խոստացել էին, չի կառուցվելու, եւ հիշեցրել է, որ Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովը պետք է ստուգումներ անցկացնի, հանդիպումներ ունենա նաեւ համայնքների բնակիչների հետ եւ իր եզրակացությունները ներկայացնի կառավարությանը, ինչից հետո էլ կորոշվի ՀԷԿ-ի կառուցման հարցը։
Բնակիչները, սակայն, ասել են որ նրան չեն հավատում. նրանք լսել են, ինչպես է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը հեռուստատեսությամբ ասել, որ ՀԷԿ-ը կառուցվելու է։

«Մարզպետի խոսքը մեզ համար կոպեկ չարժե, կառավարության հետ իր լեզվով պետք է խոսել, իրենք զոռբայություն են անուն, մենք էլ կանենք»,- ասել է գյուղացիներից մեկը, ինչին հավաքվածներն արձագանքել են ծափահարություններով։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31