Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Լարիսա Ալավերդյանը չցանկացավ համեմատել Ղարաբաղը Ղրիմի հետ:
Նրա կարծիքով՝ տեղին չէ Ղրիմի հետ կապել Ղարաբաղի ներկան ու ապագան: Իսկ այն կարծիքը, թե Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա Ղրիմի հարցում, նա պարտադիր չի համարում, քանի որ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա մնացած պետությունների հետ հարաբերություններում:
Տիկին Ալավերդյանին չեն զարմացրել Ղրիմի դեպքերը, քանի որ Ղրիմի բնակչության մեծամասնությունը ռուսներ են եւ այլ ազգեր եւ ունեին Ռուսաստանին միանալու հստակ միտում եւ նա անկեղծ է համարում Ղրիմի բնակիչների ուրախությունը՝ Ռուսաստանին վերամիավորվելու կապակցությամբ:
Մանրամասներն՝ ավելի ուշ
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ