Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը «Դեմ եմ»-ին հրավիրում է երկխոսության

Մարտ 19,2014 12:21

Այսօր կառավարության նիստը բացելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է երկխոսել «Դեմ եմ» շարժման հետ:

Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ շարժման անդամները հիմնականում երիտասարդներ են, որոնք բազմիցս նամակներ են գրել կառավարությանը եւ ներկայացրել իրենց մտահոգությունները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: «Նամակում կա մտահոգություն այս ռեֆորմի մասին, զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ: Իրենց բառերով՝ իրենք սիրում են այս երկիրը եւ ուզում են, որ այն ունենա պայծառ ապագա»,- ասաց Տ. Սարգսյանը:

Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները, սա նշանակում է, որ կառավարությունը պետք է իր գործունեությունը շտկի եւ դարձնի այնպիսին, որ հաշվի առնեն՝ կարեւոր խնդիր է նպաստել ու խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը:

«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետեւ այն դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող երիտասարդների համար: Մենք պատրաստ ենք երկխոսության եւ ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերողը, չեն կարող լինել առանց թերությունների եւ ճիշտ ճանապարհը երկխոսությունն է: Հրավիրում ենք «Դեմ ենք» շարժման ակտիվիստներին երկխոսության»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31