Իջեւան քաղաքի բնակիչները մեզ դիմել էին ,ասելով, որ քաղաքի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակի բարեկարգման համար տարբեր ծրագրերով ավելի քան 20 միլիոն դրամ է ծախսվել, իսկ հրապարակի հարեւանությամբ գտնվող Աբովյան 10 հասցեում գտնվող բնակարանի արտաքին տեսքը հարիր չէ մարզկենտրոնին: Բնակիչները նշել էին, որ այդ բնակարանը պատկանում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հորը:
Իջեւանցիները մեզ ասացին, որ Հովհաննես Հովսեփյանը Հայաստանում անձնական շատ գույք ունի, սակայն իր հոր բնակարանի պատուհանները չի նորոգում, ապակիները ջարդված են:
Եղանք այդ շենքում, տեսանք, որ 4-րդ հարկում գտնվող 3 սենյականանոց բնակարանի մուտքը սեղանով փակված է: Հարեւանններն ասացին,որ այդ տանը 20-25 տարի ոչ ոք չի բնակվում: Հարցրինք՝ բնակարանը չե՞ն վաճառում կամ վարձով բնակության տալիս:«Չէ, նրանք դրա կարիքը չունեն»,- ասացին հարեւանները:
Գրավոր հարցումով դիմեցինք ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ.Հովսեփյանին, հարցնելով, թե ինչու՞ չեն նորոգվում իր հորը պատկանող բնակարանի պատուհանները: Ստացանք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր գրության, հայտնում եմ, որ Իջևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող 3 սենյականոց բնակարանը պատկանել է Հովհաննես Հովսեփյանի հորը՝ Աշոտ Հովսեփյանին, որը ժառանգաբար փոխանցվել է մորը՝ Օֆելյա Աշուղյանին: Ինչ վերաբերում է բնակարանի արտաքին ոչ պատշաճ տեսքին, ապա այն նորմալ վիճակում է՝ հաշվի առնելով չբնակեցվելու հանգամանքը»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ուր էր թե մենակ ապակիները կոտրված լինեին….
Յա, էլ ինչն են կոտրել:Չլինի Տավուշի ծանր գյադեքը վզին են նստել, կամ հակառակը: