Լրահոս
Օրվա լրահոսը

Զ. Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք

Մարտ 19,2014 11:50

2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, քննության էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թ. հոկտեմբերի 31-ի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման: Դատարանը, ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով, կայացրել է կազմակերպության հայցն ամբողջությամբ մերժելու մասին որոշում:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը yerkir.am լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում սպառնալիքներ էր հնչեցրել Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին: Հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել, որում նշվում էր, որ Խաչիկ Ասրյանի նչեցրած սպառնալիքները ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով պատասխանատվություն է առաջացնում: 2013 թ. հոկտեմբերի 31-ին քննության առնելով կազմակերպության ներկայացրած հաղորդումը ՀՀ ՀՔԾ հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանը կայացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, հանցակազմի բացակայության հիմքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մարտի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրանքով բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, վերացնել ՀՀ ՀՔԾ քննիչ Մ. Բաբայանի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31