Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմը պատմականորեն երբեք չի եղել Ուկրաինայի կազմում. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 19,2014 11:46

Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ զուգահեռներ անցկացնելն այնքան էլ ճիշտ չէ մի շատ պարզ պատճառով։ Ուկրաինան ցանկանում էր մտնել ՆԱՏՕ, եւ Ռուսաստանը «վերցրեց» Ղրիմը, Վրաստանը ցանկանում է մտնել ՆԱՏՕ, եւ Ռուսաստանը «վերցրեց» Աբխազիան ու Հարավային Օսիան, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ չի պատրաստվում մտնել ՆԱՏՕ։ Վերջ, թեման փակվեց։ Սա արձանագրենք եւ անցնենք առաջ։

Սկսենք հայաստանյան քաղաքական դաշտի «արեւմտամետ» հատվածից։ Ղրիմի հարցում այս թեւի պահվածքը, մեղմ ասած, անհասկանալի է։ Սրանք գիտեն, որ Ղրիմը պատմականորեն երբեք չի եղել Ուկրաինայի կազմում, գիտեն, որ Ղրիմը ռուսական է, հիմնական բնակիչները ռուսներ են. գիտեն, որ Ղրիմի բնակիչները հանրաքվեով անկախացել են, այսինքն՝ իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքը, եւ այս ամենն իմանալով՝ միեւնույն է, դա համարում են օկուպացիա։ Սա մառազմ է, որովհետեւ այդ նույն տրամաբանությամբ՝ Հայաստանն էլ է օկուպանտ։ Հետո՞ ինչ, որ Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածք է, հիմնական բնակիչները հայեր են եղել, ովքեր էլ հանրաքվեի միջոցով առանձնացել են Ադրբեջանից եւ անկախություն հռչակել։

Լավ, հասկացանք՝ աշխարհաքաղաքական առումով զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից ամեն ինչ մեկին մեկ համընկնում է։ Մեր «արեւմտամետները», փաստորեն, այնքան «դուխ» չունեն, որ Հայաստանն օկուպանտ անվանեն, ու դա անում են անուղղակիորեն՝ Ղրիմի միջոցով։ Ինչո՞ւ։ Նախ՝ որովհետեւ Ռուսաստանի նկատմամբ ատելությունն է չափազանց մեծ, երկրորդ՝ որովհետեւ այդ ատելությունը ժամանակ առ ժամանակ կարգին վարձատրվում է (տարբեր գրանտների տեսքով):

Հիմա անցնենք «ռուսամետ» թեւին։ Սրանց դիրքորոշումն էլ պակաս մառազմատիկ չէ։ Սրանք էլ մյուս ծայրահեղության մեջ են հայտնվել՝ հորթի նման տրտինգ են տալիս ու Ռուսաստանին «էստի համեցեք» կանչում՝ առաջարկելով Ղարաբաղը նույնպես Ղրիմի օրինակով ընդգրկել Ռուսաստանի կազմում։ Այս մառազմն, իհարկե, նոր չէ. հիշեք թեկուզ Զորի Բալայանի «գյուլիստանյան խնդրագիրը»։ Ընդ որում՝ դա արվեց իշխանությունների բացահայտ հովանավորությամբ (եթե այդպես չլիներ, Սերժ Սարգսյանը Զորի Գայկովիչին հետեւը գցած չէր տանի Ղարաբաղ կամ մի կեսբերան կասեր, որ դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ կապ չունի): Սրանք չեն էլ փորձում իրենք իրենց հարցնել՝ Ռուսաստանը հազիվ իր պատմական տարածքն է կարողանում ետ վերցնել, այն էլ՝ ռուսներով բնակեցված, որպես ի՞նչ պիտի գլխացավանքի մեջ մտնի հայերով բնակեցված ու իր հետ ընդհանուր սահման չունեցող Ղարաբաղի համար։ Հայաստանի իշխանությունների (եւ ընդհանրապես՝ «ռուսամետ» հատվածի) համար կարեւորը Ղարաբաղի հարցից մի կերպ զլուխներն ազատելն է. մենք տալիս ենք ռուսներին, թող իրենք ինչ ուզում են՝ անեն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31