Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական աջակցություն են ստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները

Մարտ 19,2014 11:25

ՀՀ 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար: Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական, ուկրաինական և քրդական համայնքների ՀԿ-ներին:

Խորհրդի նույն նիստի որոշմամբ երաշխավորվել է 2014թ. համար նախատեսված գումարից 11 մլն դրամը փոխանցել խորհրդի անդամ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ հաշվեհամարին՝ 1 մլն դրամը միասնական կրթամշակութային միջոցառումների, իսկ 10 մլն դրամը՝ ազգային-մշակութային տարբեր, այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կողմից ազգային համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման նպատակով: Այս հատկացումները ևս հաստատվել են կառավարության նույն որոշմամբ: Իրավական ակտն ընդունվում է ամեն տարի: Ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները ստացված գումարներն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31