Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Մինչեւ սահմանազատում չլինի, այս խնդրից չենք կարող խուսափել. «Ժողովուրդ»

Մարտ 19,2014 11:18

Հատված ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հարցազրույցից:

Պարոն Հովհաննիսյան, վերջին մեկուկես ամսվա ընթացքում Վերին Կարմիրաղբյուր գյուղից ադրբեջանական սահմանը հատելու արդյունքում գերի է ընկել երկու հոգի։ Արդյոք դա պատահաբա՞ր է տեղի ունեցել։

– Քանի դեռ Ադրբեջանի հետ չկա խաղաղության հստակ պայմանագիր եւ սահմանազատում, միշտ էլ բացառիկ դեպքեր կարող են լինել, որ մարդիկ սահմանը հատեն ու չնկատեն, որ իրենք այլ տեղ են հայտնվել, որովհետեւ այդ սահմանազատումը հստակ չկա։ Տեղանքը շատ բարդ է, դրան գումարած՝ կա նաեւ եղանակային վատ հանգամանք, եւ մարդը կարող է մեկ մետր այս ու այն կողմ քայլելով հայտնվել հակառակորդի տեսադաշտում։

Իսկ ինչո՞ւ այդպիսի հատվածներում չկան արգելող նշաններ, որպեսզի մարդը հասկանա, որ չպետք է այդ հատվածում լինի։

– Նշաններ կան դրված, ու մեկ հատ չէ, հարյուրավոր նշաններ են, որոնց վրա գրված է. «Զգուշացեք, ականապատված դաշտ է»։ Կան նաեւ հազարավոր ականներ, որոնց չպայթելն էլ ինչ-որ առումով նաեւ բախտի գործոն է, քանի որ տարեկան հարյուրավոր կենդանիներ ու տասնյակ մարդիկ են պայթում այդ ականների վրա։ Բայց երբեմն որոշ մարդկանց բախտը բերում է ու չեն պայթում, սակայն հայտնվում են հակառակ կողմում։

Լավ, իսկ ՀՀ ՊՆն ի՞նչ է անում, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։ Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում։

– էլի եմ կրկնում, մինչեւ այդ տարածքներում հստակ՝ միջազգային նորմերին համապատասխան սահմանազատում չլինի, այս խնդրից չենք կարող խուսափել։ Դրան այլ լուծում չկա, ամբողջ աշխարհում միայն դա է։ Նույնիսկ եթե ուզենաս պատ կառուցել, պետք է որոշակի համաձայնության գաս, թե այդ պատը որտեղ ես կառուցում։

Այսինքն՝ մարդկանց նման ձեւով «կորուստը» շարունակական բնույթ է կրելո՞ւ։

– Դե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում նմանատիպ կոնֆլիկտների դեպքում տասնյակ տարիներ այդ կերպ շարունակվել է… եթե մենք մեր հարեւանների հետ չենք գալու համաձայնության՝ քաղաքակիրթ ձեւով, ցավոք, այս խնդիրը մնալու է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31