Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից կրպակներ են քանդում. «Հայկական ժամանակ»

Մարտ 19,2014 11:15

Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները 2 օր ժամանակ էին տվել Կորյուն փողոցում՝ Բժշկական քոլեջի հարեւանությամբ գտնվող 4 տաղավարների սեփականատերերին ՝ տարածքն ազատելու ու նշված տարածքում առեւտրային գործունեությանը դադարեցնելու համար։

Տաղավարներից երկուսը զբաղվում են հացաբուլկեղենի ու հյութերի վաճառքով, մեկը՝ օպտիկա է, մյուսը՝ պատճենահանման կետ։ Ըստ քաղաքապետարանի, տաղավարները խաթարում են քաղաքի տեսքը։ Կրպակատերերից ոմանք մեր զրույցում պատմեցին, որ քաղաքապետարանը նման ծրագիր ունեցել է դեռեւս 2008 թ.-ից. նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը կրպակները ապամոնտաժելու որոշում է ընդունել, սակայն այն ժամանակ գործը հասել է դատարան, ու տաղավարների ապամոնտաժումը որոշ ժամանակով կասեցվել է։ Օրերս, սակայն, քաղաքապետարանը նորից հիշել է այդ տաղավարների գոյության մասին, ու գրություն են ուղարկել կրպակատերերին տարածքն ազատելու պահանջով։

Տաղավարների սեփականատերերն այս անգամ էլ են դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով չեղյալ համարել քաղաքապետարանի որոշումը։ Քաղաքապետարանի աշխատակիցները, սակայն, հաշվի չառնելով այն, որ վեճը տեղափոխվել է դատարան, օրերս կրկին այցելել են կրպակատերերին, զգուշացնելով մինչեւ չորեքշաբթի (այսօր– խմբ.) ազատել տարածքը, քանի որ պետք է շինտեխնիկայի միջոցով դրանք ապամոնտաժեն։

Դեռեւս դատարանում կրպակատերերից ոմանք դիմել են դատավոր Գագիկ Խանդանյանին՝ մինչ դատաքննության ավարտը շինարարությունը ժամանակավորապես կասեցնելու պահանջով, ինչը, սակայն, դատարանը չի բավարարել, դա էլ կրպակատերերին առիթ է տալիս մտածելու, որ դատարանը անկողմնակալ չէ ու շարժվում է քաղաքապետարանի հրահանգներով։ Քաղաքապետարանի աշխատակիցների այցերից ու. դատարանի որոշումներից հետո կրպակատերերը հայտնվել են անորոշ վիճակի մեջ, սակայն միաձայն պնդում են, որ չեն պատրաստվում լքել իրենց տարածքները։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31