Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այս տարի 780 ուսանողի կրթաթոշակ է տվել։ «Բարձր կամ գերազանց առաջադիմություն, սոցիալապես անապահով կարգավիճակ, միակողմանի ծնողազուրկ, սահմանամերձ գյուղի բնակիչ, հասարակական որոշակի ակտիվություն», ահա այն չափորոշիչները, որոնցով առաջնորդվել է Հիմնադրամը։ Սակայն միայն այն փաստը, որ կրթաթոշակ ստացողներն առաջին կուրսեցիներ են, որոնց առաջադիմության մասին խոսելը վաղ է, արդեն կասկածների տեղիք է տվել։ Ոմանք ենթադրում են, որ կրթաթոշակի տակ երիտասարդներին «վերբովկա» են անում, որ Հանրապետականի թեւի տակ աճեցնեն ու օգտագործեն իրենց նպատակների համար։ Հատված Հիմնադրամի տնօրեն, ՀՀԿ երիտթեւի առաջնորդ Կարեն Ավագյանի հետ հարցազրույցից:
– Ո՞ր բուհերի ուսանողներն են ընդգրկվել այդ ծրագրում։
– Բոլոր պետական, միջպետական բուհերը եւ մարզային բուհերը։
– Իսկ ո՞ր կուրսի ուսանողներին է տրվել։
Կարդացեք նաև
– Միայն առաջին կուրսեցիներին՝ նրանց առաջին կիսամյակի առաջադիմության հիման վրա։ Տարին մեկ անգամ է հայտարարվում նման մրցույթ եւ միայն առաջին կուրսեցիների համար։ Նպատակը հետեւյալն է, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին խրախուսենք, որ հետո
իրենք իրենց առաջադիմությամբ կարողանան ռոտացիոն համակարգով հայտնվել անվճար համակարգում, ինչպես նաեւ օգնել էն կարիքավոր ուսանողներին, ովքեր ունեն վարձավճարների խնդիր։
– Որքա՞ն գումար է տրամադրվում յուրաքանչյուր ուսանողին։
– Յուրաքանչյուրին՝ 80 հազար դրամ։ Այսինքն՝ 60 մլն դրամը բաշխվել է 180 հոգու միջեւ։
– Կարծիք կա, որ ՀԵՀ–ը, որի ղեկավարը Դուք եք, որպես ՀՀԿ–ական պատգամավոր, այսպիսի ծրագրեր իրականացնելով՝ նաեւ երիտասարդների կուսակցականացման կամ ՀՀԿ–ի շարքերը ներգրավելու նպատակ է հետապնդում։
– Ես Ձեզ կարող եմ հետեւյալն առաջարկել. ամբողջ ցանկը մեր կայքում դրված է՝ 780 ուսանողի անուն-ազգանունով, կարող եք Դուք ինքներդ ուսումնասիրել եւ եթե կհայտնաբերեք Ձեր ասած որեւէ մի տվյալ, մեկ օրինակ, խնդրում եմ այդ մասին ինձ տեղյակ պահեք։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում