Երևանի քաղաքապետարանի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում շարունակվում են բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները:
2011թ-ից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ կավարտվի այս տարեվերջին: Արդյունքում 1970-ական թվականներին կառուցված երբևէ գազիֆիկացում չունեցող այս թաղամասի բնակիչները ևս հնարավորություն կունենան օգտվելու կապույտ վառելիքից: Թաղամասի 15 բազմաբնակարան շենքերում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտված են և շուրջ 500 բաժանորդներ ապահովված են գազամատակարարմամբ: Չորս շենքերում այժմ ընթացքի մեջ են գազիֆիկացման աշխատանքները, իսկ ևս 5-ում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև խնդիր է դրվել աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում և թաղամասի բնակարաններն օր առաջ ապահովել գազամատակարարմամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն