Եթե ի վերջո Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, եթե ի վերջո դառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա միանշանակ եւ աներկբա պարտություն կլինի Պուտինի համար, որովհետեւ ստանալով Ղրիմը՝ նա կկորցնի ռազմավարական կարեւորագույն դիրքեր, ինչը Ռուսաստանը կդարձնի առավել խոցելի։ Եվ ուրեմն, իրավիճակի ցանկացած գնահատական վաղաժամ է, եւ դեռ պետք է սպասել հետագա զարգացումներին։
Բայց մոտավորապես նման մի պատմություն մեր տարածաշրջանում արդեն իսկ տեղի է ունեցել. 2008 թվականին Ռուսաստանը Վրաստանից նաեւ դե յուրե պոկեց Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Լա՞վ էր դա Ռուսաստանի համար, թե վատ։ Այստեղ պրոցեսները դեռ վերջնական չեն դարձել, բայց փաստ է, որ նախորդ տարի Վրաստանը նախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը, եւ եթե Ռուսաստանը ինչ-որ դարակազմիկ բան չմտածի, Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նաեւ կստորագրվի, նաեւ կվավերացվի, իսկ դրանից հետո Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ։ Այսինքն՝ Վրաստանը շարժվում է Սահակաշվիլիի կառուցած ռելսերով, որովհետեւ Ռուսաստանը կորցրել է Վրաստանի վրա ունեցած երկու հիմնական լծակները՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Ռուսաստանը գոնե այս պահին պարտված է Վրաստանում։
Եվ այս իմաստով, Ղարաբաղի առնչությամբ ծագած ոգեւորությունը ամենեւին էլ տեղին չէ, որովհետեւ կարգավորել հարցը Հայաստանին կամ Ադրբեջանին ձեռնտու որեւէ տարբերակով՝ Ռուսաստանի համար նշանակում է կորցնել ազդեցության լծակները Հայաստանի, Ղարաբաղի եւ ի վերջո՝ ամբողջ
Հարավային Կովկասի վրա։ Ուկրաինայում Ռուսաստանի վճռական քայլերը ռեակցիա են Մայդանում կրած պարտության։ Ղարաբաղում Ռուսաստանը պարտված չէ, ուրեմն գործելու ոչ մի մոտիվացիա չունի։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում