Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխամտածված անվճարունակության գործով

Մարտ 19,2014 10:50

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հետաձգեց Լիանա Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով հրավիրված դատական նիստը: Մեղադրողը վատառողջ էր եւ դատարանին հայտնել էր, որ չի կարող ներկայանալ դատարան:

Լիանա Ղազարյանը եղել է «Էյ Էլ Ջի Թի» ՍՊ ընկերության տնօրեն: ՍՊԸ-ն գրանցված է եղել պետեկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունում: Ընկերությունը զբաղվել է գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով, շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությամբ:

Մեղադրանքը պաշտպանող ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը մեղադրում է ՍՊԸ-ի տնօրենին, որ նա ստեղծել է կանխամտածված անվճարունակության հատկանիշներ, պետությանը պատճառել 4 մլն 616054 դրամի վնաս, ինչը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածով:

Ի դեպ, ըստ գործի նյութերի, ընկերության գործունեությունը խափանվել է, քանի որ «Երկիր մեդիա» եւ «Արմենիա TV» հեռուստաընկերություններից տնօրենը ձեռք է բերել ընդհանուր 4 մլն 200 հազար դրամ գումարի չափով գովազդի տեղադրման ժամանակահատվածներ, սակայն պատվիրատուները հրաժարվել են գովազդի տեղադրումից, ինչի պատճառով նշված գումարը վերադարձնել հնարավոր չի եղել:

Լիանա Ղազարյանի պաշտպանությունն իրականացնում է ճանաչված փաստաբան Հրանտ Գեւորգյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31