Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ է՝ լռեք. «Հրապարակ»

Մարտ 19,2014 10:24

Երկար շփոթից ու լռությունից հետո հայկական պաշտոնական մարմինները կամաց-կամաց սթափվում են եւ սկսում իրենց վերաբերմունքն  արտահայտել Ուկրաինայի եւ Ղրիմի դեպքերի առիթով։  Եթե հայաստանյան արձագանքը զգուշավոր է եւ միջազգային իրավունքի նորմերի շեշտադրումով, ապա հայկական երկրորդ պետության՝ Ղարաբաղի Հանրապետության վերաբերմունքը միանշանակ պրոռուսական էր. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ողջունում են Ղրիմի ժողովրդին՝ պատմական հնարավորությունն իրացնելու առթիվ»։ Ավելին՝ երեկ Ղարաբաղում իսկական ցնծություն էր՝ հանրահավաք, 88-ի հուշեր, նորից արթնացած հույսեր, որ Ղարաբաղի հարցն էլ կլուծվի։

Մի բան պարզ չէր՝ ի՞նչ ձեւով են պատկերացնում մեր հայրենակիցները ԼՂՀ հարցի լուծումը։ Մի՞թե ղրիմյան տարբերակն ընդունելի է նրանց համար, եւ այժմ արդեն ոչ միայն  Հայաստանին «միացման» մասին չէ խոսքը, այլեւ անկախությունն էլ մղվել է հետին պլան, եւ նոր տեսլական է հայտնվել՝ մեծապետական հավակնություններ ունեցող Ռուսաստանի կազմում ծվարելու եւ նոր սովետական միության մեջ ամփոփվելու տեսքով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31