Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղապտույտից դուրս գալու միջոցը

Մարտ 19,2014 13:40

Եթե ինչ-որ ձեւով իրականություն դառնա «ոչ իշխանականների» մինիմում ծրագիրը, եւ կառավարությունը պաշտոնանկ արվի, ապա հաջորդ գիշեր 2-3 տասնյակ ՀՀԿ-ականներ կդառնան ԲՀԿ-ականներ: Նժդեհական ոգին ինչպես արթնացել էր նրանց մեջ, այդպես էլ կքնի, ազգային պահպանողականությունը կմոռացվի մի քանի վայրկյանում: Ոչ մի անձնական խնդիր` մաքուր բիզնես: Այդ օպերացիայի արդյունքում ՀՀԿ-ն կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, ու, հնարավոր է, կսկսվի «թավշյա հեղափոխությունը»:

Այդ հեղափոխությունից հետո ով էլ գա իշխանության, կհայտարարի, որ նախորդ ռեժիմը հանցավոր էր, որ իրենք ստացել են ծանր ժառանգություն, բայց հիմա ամեն ինչ անելու են ժողովրդին այս օրհասական վիճակից հանելու համար:

Ժողովուրդը, այսինքն` այն զանգվածը, որի զգացմունքների վրա 20 տարի է` հույս են դնում հեղափոխություն անողները, կշարունակի ցանկացած իշխանության հասցեին «չոռ» ցույց տալ եւ ասել` «վույ, թաղեմ ձեզ, ե՞րբ եք սկսելու մի քիչ էս ժողովրդի մասին մտածել»: Ոչ իշխանական ուժերը կդառնան իշխանական ուժեր, իսկ «թավշյա հեղափոխությունից» երկու ամիս անց կհայտնվի նոր ընդդիմություն (ոչ ՀՀԿ-ն, իհարկե), որը կպահանջի նախագահի անհապաղ հրաժարականը:

Հայաստանի քիչ թե շատ սթափ բոլոր քաղաքական գործիչները գիտեն, թե ինչ է մեզ սպասվում թավշյա հեղափոխության դեպքում, ինչպես նաեւ գիտակցում են, թե ինչ է լինելու, եթե ոչ մի հեղափոխություն տեղի չունենա: Երկու դեպքում էլ ցանկացած իշխող ուժ կուզենա ունենալ քաղաքական մենիշխանություն, կարգելափակի ընդդիմության բոլոր նախաձեռնությունները: Իսկ ընդդիմությունը խորհրդարանում եւ լրատվամիջոցներով խարազանելու է, բողոքելու է, սպառնալու է «հանցագործներին» բանտով եւ ամիսների կամ տարիների ընթացքում կամ անելու է՝ կամ չի անելու հերթական հեղափոխությունը, որը կարող է լինել թավշյա եւ ոչ այնքան: Այս ամենը պայմանավորված չէ քաղաքական գործիչների անձնական հատկանիշներով, այլ բացառապես այն համակարգով, որը ստեղծվել է մոտավորապես քսան տարի առաջ, եւ որը ցանկացած իշխանություն՝ իր շահերից ելնելով, կատարելագործում եւ կարծրացնում է:

Ոմանք ասում են՝ այ, եթե լինի խորհրդարանական համակարգ, եւ իշխանությունը չկենտրոնանա մեկ անձի ձեռքում, ապա վերոհիշյալ համակարգը կփոխվի: Դրան էլ առանձնապես չեմ հավատում: Հավատում եմ քաղաքական սերնդափոխությանը: Երբ ավագ սերնդի բուծած մի կողմից՝ ցինիկ կարիերիստների եւ մյուս կողմից՝ կաղապարված խունվեյբինների կողքին իրենց տեղը գտնեն զուսպ, կրթված եւ ծայրահեղություններից զուրկ երիտասարդները: Պարտադիր չէ, որ նրանք բոլորը դառնան քաղաքական գործիչներ, կարեւորն այն է, որ այդ սերունդը գիտակցի, որ իշխանությունը «ընտանիքի հայր» չէ, որը պետք է հոգ տանի իր «զավակ-քաղաքացիների» համար, որ իշխանությունը սիրելու կամ ատելու համար չէ, այլ ժամանակավորապես որոշակի սահմանափակ ֆունկցիաներ կատարելու համար: Այդպիսի առողջ երիտասարդներ այսօր էլ կան, այն էլ՝ բավականին շատ: Մնում է, որ նրանք որոշակի կրիտիկական զանգված կազմեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Արտակ Կոշեցյան says:

    Շատ իմաստուն եք է, ուղղակի Սպինոզա կամ Ռուսսո /բայց ոչ Ավռաամ, այլ Ժան Ժակ/: Մի քիչ էլ համբերենք, 3 Նախագահները կծերանան, օլիգարխները կոկոինից խելքները կթռցնեն ու կսկսվի մի դարաշրջան, որը կկոչվի “Հայկական հրաշք”: Երիտասարդ Միշիկը կլինի արդար Նախագահ, երիտասարդ Փուչիկը կլինի արհեստավարժ ու բարեշրջիչ վարչապետ, երիտասարդ Տարոնին խանգարող չի լինի կառուցել էլ ավելի բարեկարգ Երևան, Երևան պարկինգի երիտասարդ օլիգարխը կդառնա ազգային բուրժուա, Սաշիկի երիտասարդ զավակներն էլ փայ չեն մտնի /փայ մտնելու բան չի լինի/ ու կսկսվի հայրենադարձությունը: Ճիշտ է խնդիրներ էլ կունենաք, որովհետև հայերից բացի օրինակ Լանգեդոկի ֆրանսիացիները արաբներից փրկվելու համար Հայաստանից փախստականի կարգավիճակ կխնդրեն, բայց դա լուծվող հարց է:
    Հ.Գ. Կհրապարակեք, բա չէ:

  2. Կարեն says:

    Ոչ միայն հոգին կքնի այլ կմեղադրեն նաև հիտլերի հետ քյաբաբ ուտելու համար:
    Ազնիվ և տաղանդավոր երիտասարդները ի ուրախություն բոլորիս իսկապես շատ են։ Սակայն համոզված եմ, որ ներկայիս էլիտա կոչվածը կխոչնդոտի ներմալ սերնդափոխությանը։ Չէ որ ակնհայտ է՛ պաշտոնավորներին փոխարինում են նրանց երեխաներն ու սանիկները։ Որոնց համար պաշտոնը ունի մի նպատակ՛ բազմապատկել պապայի կարողությունը։ Շատ կուզենայի Ձեր ենթադրությունը իրականանար, սակայն ես դրան չեմ հավատում։

  3. Норайр says:

    Не надо роптать Надо дело делать. Вопрос уже не в коррупции, и не в повальном мародерстве. Вопрос уже в измене родины. Правители Армении приняли откровенно предательскую позицию.

  4. David says:

    Չարժե մտածել, դա ամեն ազգի մենաշնորհ չէ:Ընդամենը մարգերից բաղեղը քաղելու կարճ ճանապարհ կա:Վառել:Օրհնվի այդ կրակը:

  5. Hayk says:

    Не надо никаких революции- не бархатных, не шелковых! Еще не одна революция не принесла ничего хорошего для простого народа! Нужно ждать очередных выборов, и тогда,почему нет,можно и молодым дать дорогу! Сейчас кризис во всем мире, посмотрите, что творится традиционно благополучной Европе! Так что, у нас более- менее хорошо! Нынешняя молодежь не знает,как нам было трудно 90-е,но ничего, выжили!!!

  6. Норайр says:

    Я согласен с господином Айком. Любая революция, как минимум, вместе с свержением преступного режима, создает другие негативные явления. Но, призвать “к уму” тех, кто хочет бороться с режимом, наивно. Это стихийная масса. Следует призвать “к уму” тех, кто своим бездарным правлением довели страну до ручки. Однако, в случае Армении, и это наивно. Власть в Армении окончательно доказала свою политическую импотенцию. Она не в состояние меняться. Значит обречена. И не надо искать виновных. Сами виноваты. Не смогли построить государственность. Или не захотели. Не суть. Важно то, что и не могут! Потому и им следует уйти. Не уйдут сами, будут выброшены на свалку. И тут горевать не следует. Следует быть прагматиками. Иначе власти Армении вместе собой, в могилу затащат и Армению. Суверенитет Армении в опасности. Это означает, что будущее армянского народа в опасности. Что Вы ждете от чужих владык, если свои ведут себя как мародеры? Нам нужна новая власть. Новая структура власти. Государство Армения должна состоятся. В скором времени ожидается большая репатриация из России. Мы должны готовить свой дом, для принятие своих детей. Иначе они опять разбредутся по свету. Мы должны строить не постсоветский суррогат псевдодемократии, а страну, соответствующую современным мировым стандартам. Нравится это кому то, или нет, но современные стандарты создаются на Западе. Остальное борьба с ветряными мельницами.

  7. Норайр says:

    Господин Айк, Вы на российских телеканалах смотрели про проблемы традиционно благополучной Европы? Все еще Запад гниет? Сколько еще будем кормится этой “гнилью”? Это на фоне Европы мы живем благополучно? Уточните пожалуйста, в какой стране Вы живете? Если в Армении, то укажите пожалуйста, тот благополучный квадратный метр, где Вы живете. Если Вы благополучно живете в благополучной России, тоже укажите благополучный квадратный метр России. Благополучие этих стран, примерно одинаково и дальше телеэкрана, не распространяется.

    • Hayk says:

      Больше всего я смотрю ” Евроньюс”!! И читаю разное, оооочень разное—и западных,и русских, и армянских экспертов!! Все остальное,простите, не Ваше дело(где живу,чем питаюсь,,,,,,,)!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31