Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնությունն առաջարկում է` անդրադառնալ համակարգի ներդրման քննարկմանը միմիայն իր հանդեպ սասանված վստահության վերականգնումից հետո

Մարտ 18,2014 23:36

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության հայտարարությունն առ 18-ը մարտի 2014 թ.` Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին:

Հաշվի առնելով , որ դեռևս 2000 թվականի դեկտեմբերին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-ր հոդվածի 3-րդ կետով նախատեսված` կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճան ունեցող անձանց տրվելիք հավելավճարները («Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար»), առ այսօր, 14 տարի շարունակ, չեն տրվում, չի՛ գործում ՀՀ օրենքը, և այն էլ` անընդհատ զգուշացումների, իրազեկումների, բողոքների, քննարկումների ու դիմումների պարագայում, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը որևէ հիմք չի տեսնում վստահելու կառավարության խոստումներին` տասնամյակներ անց ապագայի վերաբերյալ, ուստի` նախաձեռնությունը կտրականապես դեմ է արտահայտվում նշյալ համակարգի ներդրմանն այսօր, ներկա իրողությունների պայմաններում:

Նախաձեռնությունը կիսում է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մտահոգությունները և առաջարկում է ՀՀ կառավարությանը` անդրադառնալ նշված համակարգի ներդրման քննարկմանը միմիայն իր հանդեպ սասանված վստահության վերականգնումից հետո. այդ նպատակով` շուտափույթ կերպով կիրարկելով ՀՀ օրենքի դրույթը գիտաշխատողների կենսաթոշակային հավելավճարների վերաբերյալ, ու ապա անհապաղ միջոցներ ձեռնարկելով  գիտնականների ծայրաստիճան վատ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ, և կտրուկ ավելացնելով գիտության ընդհանուր ֆինանսավորումը` երկրի զարգացման ապագան ապահովելու համար, որպեսզի տասնամյակներ  անց իրոք լինեն միջոցներ ՀՀ կենսաթոշակառու քաղաքացիների արժանապատիվ ծերությունն ապահովելու համար:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31