«Հանդիպումը նվիրված կլինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և հետագա քայլերին, որոնք կարող է ձեռնարկել «Մեծ յոթնյակը»՝ ի պատասխան Ուկրաինայում իրավիճակի զարգացմանն ու այս երկրին աջակցելու նպատակով». ԱՄՆ-ի Սպիտակ տուն
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդները գալիք շաբաթ Հաագայում միջուկային անվտանգության հարցերով կայանալիք գագաթաժողովի շրջանակներում նախատեսում են քննարկել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների ընդունումը:
Հաագայում «Մեծ յոթնյակի» կայանալիք գագաթաժողովը նախատեսում է այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Հանդիպումը նվիրված կլինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և հետագա քայլերին, որոնք կարող է ձեռնարկել «Մեծ յոթնյակը»՝ ի պատասխան Ուկրաինայում իրավիճակի զարգացմանն ու այս երկրին աջակցելու նպատակով», – ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` Ամերիկայի ձայն-ի կայքում