Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ին ով ինչպես է Ծառուկյանի թիկնազորին հասցրել 350 միավոր զինվորական համազգեստը. 1in.am

Մարտ 18,2014 23:17

«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչպես է պաշտպանության նախարարությունից ստացել զինվորական համազգեստները:

Կայքի տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավարին հատկացված մեծաքանակ համազգեստը ոստիկանությունից Առինջի հայտնի բլրակի վրա գտնվող նրա առանձնատուն է հասցվել 08OO100 պետհամարանիշներով 330 մակնիշի 2000թ. արտադրության կանաչ  Lexus մեքենայով: Համազգեստները ստացել է Հովիկ Հակոբյանը՝ Աբովյան քաղաքում Գ. Ծառուկյանի անվան մարզադպրոցի տնօրենը (այժմ՝ ԲՀԿ-ի ղեկավարի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անձնական վարորդի և նրա թիկնազորի անդամներից մեկի՝ Արմեն Հակոբյանի եղբայրը):

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց տրամադրության տակ ունեցել են և ունեն մեծ թվով զինված խմբավորումներ, թիկնապահներ և հարկ եղած դեպքում նրանց գործի են դնում: Այսինքն՝ այդ խմբերը միայն տվյալ անձանց սեփական պահպանության համար չեն, հարկ եղած դեպքում նրանք մասնակցում են միջանձնային և քրեական  բախումներին:

Մանրամասները կարող եք կարդալ`  «Առաջին լրատվական»-ի -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Արաաա … ես ծառուկյանը համազգեստ ա ստացել Մարտի 1-ից առաջ: են որ ասում եյինք զինված համզգեստավորները ցուցարարներ են սպանել: փաստորեն կարողա ծառուկյանի մատը խառն ելնի եդ սպանությունների մեջ: հա ելի … հեսա չուզողները ոնց որ փաստեր են բերում: մենք ել պապիի գլխավորությամբ ծառուկյան ենք գովում, նստում, վեր կենում, լեզու թռչում,բանակցում: խայտառակ եղանք էէէէ …”
    -ՀԱԿ

  2. Կարեն says:

    Այն որ կաշառակիրությունը, հանցագործությունը, բեսպրիդելը ղեկավարվում է օլիգարխների և իշխանավորների կողմից, օր օրի մեծացնում է հիասթափությունը և կորչում հավատը վաղվա օրվա հանդեպ։

  3. Արտակ Կոշեցյան says:

    1-ին լրատվակնի “ավետիսը” շատ հնարավոր է, որ իրականությանը համապատասխանի, եթե իհարկե Lexus 330-ով կարելի է մեծաքանակ ինչ որ բան տեղափոխել:
    Իսկ կարելի է հարցնել 1-ին լրատվականին, նրանք լուր չունեն, օրինակ Մհերը, Ալրաղացը, Լֆիկը, Սաշիկը, Չոռնին կամ Նեմեցը ինչ մեքենաներով են ստացել նմանատիպ հանդերձանքը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31