Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի համայնքի ղեկավարին շանտաժի ենթարկել». գյուղապետը՝ ազատամարտիկի ստի մասին

Մարտ 18,2014 22:44

Վարդանաշենի գյուղապետ Արթուր Մանուկյանը զարմացել է իր հասցեին ուղղված  համագյուղացի ազատամարտիկ Գեւորգ Սարգսյանի  մեղադրանքներից, թե իբր ինքը Սարգսյանին հորդորել է չմասնակցել ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի կազմակերպվող հավաքներին, ցույցերին:

«Ով գա, կարող եմ պատասխանել, իրենց բերեք իմ դեմ ու աչքերիս մեջ նայեն, ասեն՝ սպառնացել եմ իրենց: Ես ինչ գործ ունեմ իրենց ասեմ՝ մասնակցեն, թե չմասնակցեն:  Ես Վոլոդյա Ավետիսյանին չեմ էլ ճանաչում: Եթե իրենք էլ են ազատամարտիկ, չի կարելի համայնքի ղեկավարին շանտաժի ենթարկել: Սուտ են ասում»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:

Մեր հարցին, ինչու են ստում ու գյուղապետին նման մեղադրանքներ ներկայացնում, պարոն Մանուկյանն ասաց. «Ինձ չեն ընտրել, չեն ուզում գյուղապետ լինեմ, երեւի դրա համար»:

Պարոն Մանուկյանից նաեւ հետաքրքրվեցինք, տեղյա՞կ է արդյոք  իր մեկ այլ ազատամարտիկ համագյուղացի Ստեփան Ստեփանյանին ինչո՞ւ եւ ովքե՞ր են հետապնդում: Հիշեցնենք՝ հետապնդումների մասին նախօրեին  ասուլիսի ժամանակ հայտարարեց Ստեփան Ստեփանյանը:

«Ես իրավունք ունեմ հերքելու, սուտ տեղեկատվություն է: Չգիտեմ՝ ինչ է նրանց ուզածը, եթե իմանամ, միգուցե իրենց ես էլ կարողանամ օգնել»:

Հիշեցնենք, որ երեկ ասուլիսի ժամանակ ազատամարտիկները պնդում էին, որ ԱԱԾ աշխատակիցներն էլ են իրենց հետապնդում, այցելում իրենց բնակարաններ, ազգականների տներ հարց ու փորձ անում: ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հերքեցին այդ տեղեկությունները:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31