Կիրակի օրը Ղրիմում անցկացված հանրաքվեից մեկ օր անց ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն հայտարարեցին պատժամիջոցների մասին: ԱՄՆ նախագահ Օբաման ստորագրեց հրամանագիր, համաձայն որի` սառեցվելու են ՌԴ-ի եւ Ուկրաինայի 11 պաշտոնյայի, այդ թվում՝ ՌԴ նախագահի բարձրաստիճան երկու խորհրդականի, ինչպես նաեւ Ուկրաինայի Վիկտոր Յանուկովիչի ակտիվները:
«Aravot.am»-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադառնալով Արեւմուտք-ՌԴ սրված հարաբերություններին եւ հայտարարված պատժամիջոցների մասին` նկատեց. «Եթե Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանը տեսնել գոնե ինչ-որ չափով բաց երկիր չպետք է փակի դռներն ու պատժամիջոցներ կիրառի նրա նկատմամբ: Էլ չեմ խոսում, որ Արեւմուտքն էլ է կորցնում այս իրավիճակից: Արտերկրում գտնվող զբոսաշրջիկները հավաստիացնում են, որ արեւմտյան երկրների բնակիչները դեմ են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներին, որովհետեւ ռուս զբոսաշրջիկները միշտ շատ գումար են թողնում, ամենալավ հուշանվերներն են գնում: Եթե ցանկանում եք ունենալ ռուսական արջ` փակեք Եվրոպան եւ դուք կունենաք այդ ռուսական արջը: Մեր ժողովրդին պետք չէ վախեցնել այդ սահմանափակումներով, մեր ժողովուրդը սովոր է դրան, ավելին` դրանից Պուտինի ժողովրդականությունն է մեծանալու, եթե այդպիսի պատժամիջոցներ կիրառվեն, այլ ոչ թե` Ռուսաստանն է ծնկի իջնելու: Ինչ վերաբերում է այսօրվա պատժամիջոցներին, ապա դրանք փոքր-ինչ ծիծաղելի են` Ղրիմի իրադարձությունների հետ առնչություն ունեցող պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ… Լավ, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Հիմա ի՞նչ` նրա հետ չե՞ն հանդիպելու… Կամ` «Գազպրոմի» ղեկավար Միլլերը` դե փորձեք պայմանավորվել գազի հարցում` առանց Միլլերի: Գուցե դա հնարավոր է ֆանտաստիկ վեպում, բայց ոչ իրականությունում: Այնպես որ, թե՛ ՌԴ-ն, թե՛ Արեւմուտքը պետք է կշռադատեն առանց ավելորդ զգացմունքայնության եւ պետք է փորձեն ելքեր գտնեն ստեղծված իրավիճակից, քանի որ առճակատման խորացման դեպքում ոչ մի լավ բան չի ստացվի»:
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք` այստեղ
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
О! Господин Маркедонов начал угрожать миру “русским медведем”? И это называется “политолог”. Смешно!
Մեկ անգամ բախտ եմ ունեցել լսել այս “պոլիտոլոգին”: Բավականին խճճված կերպար է, և ամենևին կարիք չկա նման պոլիտոլոգից հարցազրույց վերցնել