Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը քիչ առաջ հայտնեց, որ Ուկրաինայի կոնֆլիկտը Ռուսաստանի հետ «թևակոխել է ռազմական փուլ»։
Յացենյուկի խոսքերով, ռուս զինվորները կրակ են բացել ուկրաինացի զինծառայողների վրա։
Արսենի Յացենյուկը դա անվանել է «պատերազմի հանցագործություն»։ Միջադեպի վերաբերյալ մանրամասներ այս պահին չկան։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ղրիմում սպանվել է մեկ ուկրաինացի զինվոր։
Կարդացեք նաև
Ղրիմում ուկրաինական ռազմակայանները շրջապատված են ռուսական ստորաբաժանումների կողմից։
Մանրամասները կարող եք կարդալ` Ազատություն ռ/կ-ի կայքում