Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ведомости. Այնպես արեք մենք էլ միանանք. Մերձդնեստրը՝ Ռուսաստանին

Մարտ 18,2014 20:22

Մերձդնեստրի չճանաչված հանրապետության խորհրդարանի նախագահ Միխայիլ Բուրլան նամակով դիմել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին՝ խնդրելով վերանայել ռուսական օրենսդրությունը և հնարավորություն ստեղծել, որ Մերձդնեստրը միանա Ռուսաստանին: Հայտնում է «Վեդոմոստի» թերթը:

Բուրլան հիշատակել է, որ Ռուսաստանը հեշտացրել է այլ երկրների տարածքները իրեն միացնելու կարգը, սակայն նշել, որ դա օգնում է միայն Ղրիմին միանալ ՌԴ-ին, քանի որ Մոլդովայի իշխանություններին չես կարող միանշանակ անարդյունավետ որակել:

Նա խնդրել է վերանայել նոր օրինագիծը, ըստ որի, եթե երկրում բացակայում է «արդյունավետ օրինական իշխանությունը», ապա առանց այդ պետության թույլտվությունը ստանալու՝ հանրաքվեով կամ տեղի իշխանությունների դիմումի հիման վրա այլ երկրի մաս կազմող տարածքը կարող է միանալ Ռուսաստանին:

Բացի այդ, Բուրլան նշել է, որ այդպիսով Մերձդնեստրը պետք է Մոլդովայի օրենքներով անցկացնի հանրաքվեն, սակայն չճանաչված պետությունն իր օրենքներն ունի: Եվ վերջին կետով խոսնակը նշել է, որ Մերձդնեստրում չեն գործում Մոլդովայի իշխանական մարմինները, որոնք կարող են Ռուսաստանին դիմել միանալու խնդրանքով:

Բուրլան իր մտավախությունն է հայտնել, որ Մերձդնեստրի վիճակը էլ ավելի կվատանա, երբ Մոլդովան ստորագրի ԵՄ Ասոցացման պայմանագիրը ու տնտեսական սահմանափակումներ մտցնի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31