Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է

Մարտ 18,2014 19:57

Lenta.ru-ի հաղորդմամբ` Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել է, թե  Ուկրաինան կարող է Ղրիմում իր ազգային ունեցվածքի կորուստը կոմպենսացնել ռուսական սեփականության հաշվին:

Նա, մասնավորապես նշել է, որ այդ ամենը իրենք կանեն միջազգային ու ազգային օրենսդրության նորմերին համապատասխան:

Պավել Պետրենկոն նաեւ շեշտել է, որ ազգայանցումը կարող է ազդել ոչ միայն Ուկրաինայի, նաեւ այլ  երկրների տարածքում գտնվող ռուսական կառույցների վրա:

Իսկ այն հարցին, թե  ինչ տեսակի օբյեկտների մասին է խոսքը, Պավել Պետրենկոն մասնավորեցրել է. «Ռուսական «Газпром»-ը Եվրոպայի տարածքում բավականին շատ օբյեկտներ ունի»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31