Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համաշխարհային պատերազմի վտանգն ու Ռուսաստանի հետ պատերազմելու անհեթեթությունը. (Տեսանյութ)

Մարտ 18,2014 19:27

Ղրիմի հանրաքվեից հետո ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ: Ակնհայտ է այն, որ Ղրիմի հանրաքվեն իրականացվել է Ռուսաստանի ճնշման ներքո, ինչպես նաև ռազմական միջամտությամբ: Սակայն այսօր էլ Ռուսաստանն ըստ էության չի թաքցնում ռազմական գործողությունների դիմելու իր հավակնությունները, այլ հարց է, թե ինչպիսի արձագանքի կարժանանան այդ հավակնությունները Ուկրաինայի կողմից:

Շատ վերլուծաբաններ խոսում են ռուսական կողմի՝ Ուկրաինայի նկատմամբ իրականացվող սադրանքների մասին:

Այսպիսի իրավիճակում հնարավո՞ր է բռնկվի համաշխարհային պատերազմ: Այս հարցում տարբեր ոլորտների գործիչների կարծիքները տարբեր են:

«Իհարկե, պատերազմ չի լինի, հանգիստ ապրեք»,-Aravot.am-ի հարցին՝ պատերազմի վտանգ կա՞, այսպես պատասխանեց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Այնուհետև պատճառաբանեց. «Պատերազմից շահող էլ չկա, կատվի նման մտել է բունը»:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մտահոգություններ ունի, որ հավանական է նաև պատերազմի բռնկումը: Նա այս առիթով ասաց. «Երբ օդի մեջ պրոպագանդվում է պատերազմը, երբ պատերազմը դառնում է հարցեր լուծելու գործիք և երբ հասարակության մեջ են այդ տրամադրությունները, դրանք վտանգավոր են, եթե վերջիվերջո իմաստնությունը չխոսի: Այս պատերազմը, եթե լինի էլ, ինքնաոչնչացման պատերազմ է լինելու: Եթե զորքերը մտան Ուկրաինա, ռուսների հետ պատերազմ կսկսվի»:

Ֆերդինանտ Առաքելյանը հակադարձեց. «Բիրսմարկն ասում էր. ռուսների հետ պատերազմելը մեծագույն անհեթեթությունն է»:

Իրավիճակի քաղաքագիտական վերլուծությունը ևս հուշում է, որ պատերազմ չի լինի:

«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Էդգար Վարդանյանը նշեց մի քանի պատճառները, որոնք վկայում են այն մասին, որ պատերազմ չի լինի. «Չորրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը փոքր եմ համարում, քանի որ որևէ խոշոր գերտերության դա ձեռնտու չէ»: Ըստ քաղաքագետի` «միջազգային տնտեսական դաշտը Եվրոպայի կենտրոնում ծավալվող պատերազմին չի դիմանա»: Քաղաքագետը ատոմային ռումբի գոյությունը ևս զսպող հանգամանք համարեց:

Ըստ Էդգար Վարդանյանի՝  այսօր պատերազմը առաջին հերթին ձեռնտու չէ հենց Ռուսաստանին: Այս առիթով քաղաքագետն ասաց. «Ռուսաստանը չունի այն հզորությունը, որը թույլ կտա նման տեսակի պատերազմում հաղթել: Նա շատ հեռու է նույնիսկ սովետական միության ժամանակահատվածում գտնվող տնտեսական, ռազմաքաղաքական պատրաստվածությունից: Ռուսաստանն այսօր միայնակ է մնացել և միջազգային հանրություն չի կիսում Ռուսաստանի մոտեցումները: Ռուսաստանը չունի լուրջ դաշնակիցներ: Իսկ Սառը պատերազմի տարիներին այդպես չէր: Մի ամբողջ բլոկ կար, ԽՍՀՄ-ն ուներ լուրջ դաշնակիցներ: Նույնիսկ խոշոր, ազդեցիկ պետություններից, որ այժմ կարող էր պաշտպանել Ռուսաստանին, Չինաստանը՝ զգույշ քաղաքականություն է վարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Все- таки хорошо, что есть интернет, и всегда можно почитать мнение и других экспертов, а потом сравнивать с нашими!!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31