ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն հարցում ենք արել Գավառի բնակիչ Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվողների խափանման միջոցի փոփոխության, հարուցված քրեական գործի ընթացքի մասին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին հետեւյալը. «2013 թվականի մայիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 12-ին Վարուժան Քարիմյանին, Սարգիս Զազյանին, Դավիթ Զիրոյանին, Արմեն Պետրոսյանին, իսկ մայիսի 14-ին` Մարտին Ծերունյանին, մայիսի 17-ին` Գևորգ Պետրոսյանին, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
2013 թվականի մայիսի 16-ին որոշում է կայացվել Հովհաննես Ղամարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Նախաքննության ընթացքում Վարուժան Քարիմյանի, Սարգիս Զազյանի, Դավիթ Զիրոյանի, Արմեն Պետրոսյանի, Մարտին Ծերունյանի, Գևորգ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները փոփոխվել են, և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն գտնվում է հետախուզման մեջ: Նախաքննությունը շարունակվում է»:
Ստորեւ ներկայացնում ենք այս քրեական գործի հետ կապված ոստիկանության կողմից նախկինում ներկայացված ռեպորտաժը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ