Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասկարադ» կարաոկե ակումբի սրահից գողություն կատարած իրանցիներից մեկը փախել է

Մարտ 18,2014 18:20

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց բերման ենթարկել Ռեզա Մահդիի Էսֆանդիանի Մողադամին: Չնայած ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկացրել էր, որ նրա անձնագրով որեւէ մեկը հանրապետությունը չի հատել, սակայն մեղադրող Պողոսյանն ասաց, թե նա կարող էր այլ տվյալներով հատած լինել, մասնավորապես, այլ անձնագրային տվյալներով: Նա միջնորդեց հետախուզում հայտարարել, սակայն դատավոր Մ.Մակյանը բերման որոշմամբ կփորձի մեկ անգամ եւս ճշտել կորած իրանցուն:

Ի դեպ, նա դիմեց քրեական գործով երկրորդ ամբաստանյալին՝ Ամիրհոսեին Ղոլամռեզայի Նիազզադենին, թե արդյոք, նա կամ իր հարազատները փորձել են ճշտել, թե որտեղ է ընկերը:

Թարգմանիչ Ռոբերտ Թահմասյանի միջոցով ամբաստանյալն ասաց, թե չգիտի, որովհետեւ նրա հեռախոսները չեն պատասխանում: Իրանցու թարգմանիչին զգուշացվեց ակնհայտ կեղծ թարգմանության դեպքում պատասխանատվության ենթարկվելու մասին:

Ստուգվեց ներկա իրանցու տվյալները. նա ուսանող էր, ամուսնացած չէր, երբեք դատված չի եղել, առողջական խնդիրներ չունի:

Իրանցու պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հենրիկ Բաղդասարյանը: Ըստ մեղադրանքի, Ամիրհոսեին Ղոլամռեզայի Նիազզադենիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Ռեզա Մահդիի Էսֆանդիանի Մողադամիի հետ, 2013թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան 16 հասցեում գործող «Մասկարադ» կարաոկե ակումբի սրահի բազմոցի վրայի պայուսակից գաղտնի հափշտակել են Նատալի Սիմոնյանի` զգալի չափերի 5.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակ, որի մեջ եղել է 20.000 ՀՀ դրամ գումարը, ընդհանուր 60.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս` 077-63-00-51, 091-52-66-62 համարների հեռախոսաքարտերով և 6.000 ՀՀ դրամ արժողության կանացի օծանելիք:

Տուժող Նատալի Սիմոնյանը նույնպես դատարան չէր ներկայացել:

Դատական նիստը նշանակվեց ապրիլի 7-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31