Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

Մարտ 18,2014 17:35

Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Տեղի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, ուր նախարարը, ամփոփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի,հանգամանորեն ծանոթացել է նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին,խոստանալով հնարավորինս օժանդակել վերջիններիս լուծմանը: Նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հատկապես անհանգստացնող այն իրողության վրա, որ վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշն ամենացածրն է հանրապետությունում: «Եթե հանրապետությունում օգտագործվում է վարելահողերի 72 տոկոսից ավելին, ապա Վայոց ձորի մարզում նույնքան է չօգտագործվող վարելահողերի տոկոսը: Անհրաժեշտ է լրջորեն մտածել կարևոր այս ցուցանիշի բարելավման և վիճակը կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին:Մանավանդ, որ առջևում գարնանացանն է, և ներկայումս ընթանում են հանրապետություն ներկրված բարձրորակ սերմացուների և պարարտանյութերի բաշխման աշխատանքները»,- հանձնարարել է նա :
Անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացված մթերումների խնդրին,նախարարը նշել է, որ անցյալ տարի, հիմնականում պայմանագրային հիմունքներով աշխատելու շնորհիվ, որոշակի դրական առաջընթաց է ապահովվել ինչպես մթերումների, այնպես էլ՝ դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացներում: Սակայն, այդ ոլորտում դեռևս թերություններ կան, որոնց լուծման ճանապարհներից մեկը նախարարը մարզում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն է համարել: Հատկապես կարևորվել է խաղողագործական կոոպերատիվի ստեղծումն Աղավնաձոր համայնքում: « Առաջիկայում մարզպետի հետ մենք անդրադառնալու ենք այդ խնդրին»,- ասել է Սերգո Կարապետյանը;

Անդրադարձ է եղել նաև պետական միջոցներով մարզում կառուցված սպանդանոցի կարևորությանը, որը շահագործման կհանձնվի առաջիկայում:

Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Ռինդ և Վերնաշեն համայնքների այգեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին նախարար Սերգո Կարապետյանը, մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է «ԱՐԻՏ» այծաբուծական տնտեսություն, եղել «ԳՈԼԴԵՆ ԳՈՈՒԹ» կաթի վերամշակման գործարանում, ծանոթացել արտադրությանն ու զրուցել աշխատակիցների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31