Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Ամիրխանյան. «Մինչև հիմա տանջվել եմ, որ հրատարակեմ այս գիրքը և դա արել եմ բարերարի օգնությամբ»

Մարտ 18,2014 17:32

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում մարտի 18-ին տեղի ունեցավ «Братская помощь пострадавшим в Турции армян» գրքի շնորհանդեսը: Երբ 1894-96 թվականներին Օսմանյան կայսրությունը սկսեց հայ ազգի ջարդերը, 300.000 հայ գաղթեց դեպի Ռուսաստան: 1897 թվականին ռուս մշակույթի ականավոր գործիչ Գրիգորի Ջանշիևը գրքի հրատարակման համար հավաքեց բազմաթիվ նյութեր՝ որպես օգնություն որբերին: Նույն թվականին Մոսկվայում առաջին անգամ հրատարակվեց այս գիրքը: Այդ ժամանակ գիրքը տպագրվեց 3500 օրինակով: Վաճառքից ստացված գումարն ամբողջովին գնաց որբերի օգնությանը:

Mikayel Amirxanyan

Գրքի հեղինակ Միքայել Ամիրխանյանի խոսքերով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուաթսոնը իր խոսքն ունի այս գրքի մեջ: «Այս գիրքը նախաձեռնել եմ վերահրատարակել դեռևս 1990-ականներին 20.000 տպաքանակով: Սակայն Սովետական միության փլուզվելուց գրքի հրատարակումը դադարեցվեց: Եվ մինչև հիմա տանջվել եմ, որ հրատարակեմ այս գիրքը և դա արել եմ բարերարի օգնությամբ»,- ասաց հեղինակը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին ինչպես հեղինակ՝ Միքայել Ամիրխանյանը, այնպես էլ ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը և Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության կրթության և գիտության բաժնի ղեկավար Մարկ Կալինինը:

Ռեկտոր Գայանե Գասպարյանի խոսքերով՝ այս գիրքը հարազատ է ռուսալեզու այն հանրությանը, որը սիրում է հայ ազգին. «Ես ցանկանում եմ նախևառաջ շնորհավորել պրոֆեսոր Միքայել Ամիրխանյանին երկու առիթով: Առաջինը՝ այսօր պրն Ամիրխանյանը նշանակվել է ԵՊԼՀ-ի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար, իսկ երկրորդը՝ գրքի հրատարակվելու առիթով»: Տիկին Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Միքայել Աիրխանյանին ռուս գրականության մեջ ունեցած իր մեծ ավանդի համար:

Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության կրթության և գիտության բաժնի ղեկավար Մարկ Կալինինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի անունից ողջունեց շնորհանդեսի մասնակիցներին՝ գրքի հրատարակման առթիվ: «Այս գրքի հրատարակությունը շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի

ժամանակակից կյանքում: Ես կցանկանայի շեշտել պրն Ամիրխանյանի անձնական ներդրումը այս գրքի տպագրման մեջ, եւ շնորհակալություն հայտնել ռուսաց լեզվի պահպանման և տարածման մեջ ունեցած իր ավանդի համար»,- ասաց Մարկ Կալինինը:

«Братская помощь пострадавшим в Турции армян» գրքում տեղ են գտել Տոլստոյի, Չեխովի խոսքերը հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև Բոլինսկու՝ իր կնոջ հետ նամակագրությունը: Գիրքը վաճառքի ենթակա չէ, այն կարելի է գտնել գրադարաններում:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ոչ թե 3000, այլ 300.000, եւ ոչ թե ռմբակոծել են, այլ՝ մորթել !!!!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31