Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Ղրիմի անկախությունը ճանաչելու առումով հնարավոր է չշտապենք»

Մարտ 18,2014 17:21

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն Aravot.am-ի հարցին՝ Ղրիմից դիմել են բոլոր երկրների խորհրդարաններին, խնդրելով ճանաչել իրենց անկախությունը, Դուք իբրեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ինչպե՞ս կարձագանքեք այս խնդրանքին, պատասխանեց. «Ղրիմի հարցը եւ քաղաքական է եւ քաղաքագիտական: Որպես կանոն, նման խնդիրները ունեն քաղաքական լուծում եւ իրավական լուծումները նման դեպքերում չեն աշխատում: Դա է փաստում նաեւ այն հանգամանքը, որ համանման իրավիճակում ունենք Կոսովոն, Լեռնային Ղարաբաղի դեպքը, իր անկախությունը հանրաքվեով հռչակած եւ գրեթե նույն իրավիճակներն են եւ ամենատարբեր արձագանքը միջազգային հանրության կողմից, հետեւաբար խնդիրը իրավական չի կարող լինել եւ սա քաղաքական է: Ամեն մի կոնկրետ դեպքում միջազգային հանրությունը ելնելով իր աշխարհաքաղաքական, ընթացիկ քաղաքական նկատառումներից, իր վերաբերմունքն է դրսեւորում: Հիմա մեր պարագան մի քիչ այլ է: Նախ, մի կողմից պետք է փաստենք, որ Ղրիմի հանրաքվեն այնքան էլ անկախության հանրաքվե չէր եւ ընդամենը մի երկրի կազմից դուրս գալով մյուս երկրի կազմ մտնելուն էր վերաբերվում:

Այս տեսակետից դժվարությամբ, բայց զուգահեռներ են անցկացվում Ղարաբաղի հետ, բայց մեծ իմաստով դա ինքնորոշման դրսեւորում է, որովհետեւ հանրության մի հատված այդ նույն երկրում որոշում է տնօրինել իր ճակատագիրը: Մի օրինակ էլ բերեմ, եթե բոլոր այն պնդումները, որոնք վերաբերվում են այն հարցին, թե այդ հանրաքվեն չէր կարող օրինական չհաշվվել, քանի որ կենտրոնի կողմից համաձայնություն չկար եւ եթե այս չափանիշով մոտենանք, ապա համաձայնեք, որ կասկածի տակ կարող ենք վերցնել նաեւ Խորհրդային միության նախկին պետությունների հանրաքվեն»: Խոսրով Հարությունյանի ձեւակերպմամբ՝ Հայաստանի Հանրապետության հանրաքվեն 1991 թվականի սեպտեմբերի 21-ին իրականացվել է առանց կենտրոնի համաձայնության: Ըստ նրա՝ խնդիրը իրավական չի կարող լինել, այն բացառապես քաղաքական է ու այս տեսակետից համոզված է, որ մենք դեռեւս պետք է հետեւենք իրադարձությունների զարգացմանը. «Իմ համակրանքը, անկասկած իրավական հենքով պայմանավորված, ես ողջունում եմ այդ քայլը, որովհետեւ կրկնում եմ, նույնպես մենք պետք է ողջունենք Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը, հետեւաբար, ինքնորոշման ցանկացած դրսեւորում մենք պետք է ողջունենք, որովհետեւ դա բխում է մեր հետաքրքրություններից: Բայց համաձայնվեք նաեւ, որ միջպետական գլոբալ քաղաքականության մեջ պետությունների միջեւ եղած հարաբերություններում գործում է բոլորովին այլ սկզբունք ու հաճախ՝ ուժն է ծնում իրավունքը սկզբունքը եւ սա խանգարում է ու դառնում երկակի ստանդարտների կիրառման պատճառ: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, մենք դեռեւս կհետեւենք իրադարձությունների զարգացմանը: Չեմ կարծում, որ Հայաստանը առաջիններից մեկը պետք է ողջունի: Մենք պետք է ունենանք լավ հարաբերություններ ապագա Ուկրաինայի հետ, որովհետեւ բավականին ստվար հայազգի ներկայություն ունենք այնտեղ ու նրանց մասին չպետք է մոռանանք: Հայերիս պարագայում մի քիչ այլ է ու այս տեսակետից պետք է լինենք շրջահայաց ու հնարավոր է չշտապենք, որովհետեւ բացառված չեն նաեւ ճնշումները»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Վերոնշյալ հարցի վերաբերյալ իշխանական թեւի որոշ պատգամավորներ խուսափեցին մեկնաբանություններ անել, պատճառաբանելով, որ անձնական կարծիք հայտնել չեն կարող, չունեն, իսկ արձագանքելու դեպքում կստացվի, թե կուսակցության դիրքորոշում են արտահայտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Խոսրով Հարությունյանին..
    Հա, ճիշտ կլինի սպասեք, մինչև Մոսկվայից հատուկ զանգեն, ասեն. «ընդունեք» ..)))…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31