Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«…Ոչինչ չարեցին,որովհետև նրանք կանգնած են անարդարության կողքին,վախեցած են,փախչող են,շողոքորթող են…»

Մարտ 18,2014 17:19
Vladimir gasparyan

ՀՀ Ոստիկանապետ

պ-ն Վ. Գասպարյանին
Հարգելի Ոստիկանապետ.
2014թ. փետրվարի 4-ին խնդրագրով դիմել էի Ձեզ՝ (aravot.am,2014.02.04) առաջիկայում Սյունիքի մարզ Ձեր հնարավոր այցի ընթացքում ընդունելու ինձ կարճ զրույցի,անցած տարվա հունիսի մեկին Գորիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության դեպքի հետ կապված որոշ մտահոգիչ մանրամասներ Ձեզ զեկուցելու համար:

Ափսոսում եմ, որ ս/թ մարտի 12-ից 13-ը Սյունիքի մարզ Ձեր այցելության ժամանակ իմ կողմից սպասված այդ հանդիպումը չկայացավ:

Որպես Ոստիկանության համակարգի օպերատիվ ծառայության նախկին աշխատակցի՝ այժմ էլ նպատակահարմար չեմ գտնում հրապարակել այդ մտահոգիչ մանրամասները:

Չնայած Ձեր երկօրյա այցի ընթացքում որևէ անդրադարձ չեղավ կատարված այդ ծանրագույն հանցագործության փաստին,այնուամենայնիվ հասարակության ճնշող մեծամասնությունը, Բուդաղյանների հարազատները այսօր էլ ցանկանում են հավատալ,որ նաև Դուք Ձեր օրինական միջամտությունը կունենաք բազմակողմանի,օբյեկտիվ և լրիվ քննության ապահովմամբ արդարությունը վերականգնելու համար,հույս ունեն,որովհետև.
ա) ՀՀ ՊՆ քննչական վարչության և նրան հսկող ՀՀ Զինվորական դատախազության կողմից իրականությանը հակասող նման որոշումների կայացումը այսօր էլ հղի է անխուսափելի ծանր հետևանքներով,չեմ կարծում թե Դուք ցանկանում եք այդպիսի հետևանքների առաջացումը՝ նոր ողբերգությունները…,
բ) նման որոշումները լրջորեն վարկաբեկել են ոչ միայն այդպիսի որոշումները կայացրած մարմիններին ու նրանց պաշտոնատար անձանց,այլև ողջ իրավապահ համակարգին և մեր պետությանը,
գ) այսօրվա Ձեզ և մեզ հայտնի վիճակում այդ դեպքը ոչ միայն սոսկ մասնավոր՝ մի ընտանիքի հասցված վնաս է, այլև ամբողջ ժողովրդին մտահոգող խնդիր՝ իր հնարավոր հետևանքներով հանդերձ,
Ցավոք ՀՀ ՊՆ քննչական վարչության և նրան հսկող զինվորական դատախազության կողմից «թխված գործին» առաջին իսկ օրից իրենց ակտիվ աջակցությունը ցուցաբերեցին ՀՀ Ոստիկանության մարզային վարչությունը և Գորիսի բաժինը (այստեղ նույնպես փակագծերը չեմ բացում): Նշված կառույցների առանցքային պաշտոնյաները անցած տասը ամիսների ընթացքում ոչինչ չարեցին առկա լարվածությունը մեղմելու, կրքերը հանդարտեցնելու,զսպվածություն ապահովելու ուղղությամբ, այս խնդիրը ամբողջովին ընկած է Բուդաղյանների կողքին կանգնած հասարակության ներկայացուցիչների, բարեկամների, աջակիցների ուսերի վրա,սակայն ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել, կարող են տեղի ունենալ այլ զարգացումներ,և հնարավոր պայթյունավտանգ վիճակի կանխումը արդեն վեր կլինի մեր ուժերից:

Ոչինչ չարեցին,որովհետև ոստիկանության այդ կառույցների առանցքային որոշ պաշտոնները զբաղեցնում են մարդիկ,որոնք շատ վազուց պետք է լրացնեին «անշարժ գույքերի», «զբոսաշրջիկների», «այս կամ այն հեղինակությունների միջնորդություններով պաշտոնների նշանակված» անձանց շարքերը: Այդ մարդիկ համակարգում աշխատում են «քլունգը վերցրած մեր պետության պատվանդանը քանդելու» հոգեբանությամբ, որովհետև դրանցից շատերը պաշտոնների նշանակվեցին անցած դարի 90-ականների սկզբներին համակարգ թափանցած քրեական տականքների միջնորդություններով և հրամաններով,այն տականքների, որոնց պատճառով տառապանքների երկար ճանապարհ անցան մեզանից շատերը (նաև Դուք): Շատերի անձնական գործերը մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում՝ նրանց փոխգնդապետի և գնդապետի ուսադիրները անմիջապես կփոխարինվեն կրտսեր լեյտենանտի ուսադիրներով:

Մեծարգո Վլադիմիր Սերգեյի.
Ոստիկանության մարզային կառույցի պատասխանատուները՝ ի դեմս նրա ղեկավար Վ. Ավագյանի, ոչինչ չարեցին նաև վերջին ամիսների ընթացքում տնտեսական բնույթի բազմաթիվ հանցագործությունների (Որոտանի ՀԷԿ-երի համակարգում տեղի ունեցած միլիոնավոր դրամների յուրացումների, Գորիսի քաղաքային համայնքում կատարված բազմաթիվ անօրինականությունների,մի շարք դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների և այլն) փաստերի վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների (նաև իմ կողմից ներկայացված) ուղղությամբ:

Ոչինչ չարեցին,որովհետև նրանք կանգնած են անարդարության կողքին,վախեցած են,փախչող են, շողոքորթող են:

Կրկին անգամ ափսոսանք եմ հայտնում չկայացած հանդիպման համար:

Աստված Ձեզ հետ:

ՀՀ Ոստիկանության Գորիսի
Վետերանների խորհրդի նախագահ
Ռոբերտ Հակոբյան
18.03.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31