Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի իր ուղերձում հեգնել է Արևմուտքին երկակի ստանդարտներով առաջնորդվելու համար՝ շնորհակալություն հայտնելով, որ հիշեցնում են միջազգային իրավունքների մասին:
«ԱՄՆ-ը, Եվրոպան ասում են, որ մենք խախտում ենք միջազգային իրավունքները: Շնորհակալություն, որ հիշել են միջազգային իրավունքի մասին. լավ է ուշ, քան երբեք», – ասել է Պուտինն՝ ավելացնելով, որ ՌԴ-ն ռազմական ներխուժում չի իրականացրել, նրանք այնպես էլ արդեն Ղրիմում էին, իսկ հանրաքվեն հիմնված է եղել ՄԱԿ-ի կանոնադրության վրա, որով, պնդել է ՌԴ նախագահը, նաև Ուկրաինան է դուրս եկել ԽՍՀՄ կազմից:
«Ղրիմն ամբողջությամբ հիմնվել է Կոսովոյի օրինակի վրա, հենց իրենք էին (Արևմուտքը) ստեղծել այդ նախադեպը: Արևմուտքի մեր գործընկերները նախընտրում են ոչ թե միջազգային իրավունքներով առաջնորդվել, այլ ուժի կիրառմամբ: Նրանք գործում են այնպես, ինչպես ուզում են, ներխուժում ինքնիշխան պետություններ: Այդպես Հարավսլավիայից հետո եղավ Աֆղանստանում, այնուհետև Իրաքում, Լիբիայում: Հասկանալի է, որ մարդիկ հոգնել էին բռնապետներից, բայց [Արևմուտքում] ցինիկաբար օգտագործեցին մարդկանց այդ զգացումներն ու այդ երկրները վերածեցին քաոսի», – ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Շատ խելացի և արդարացի է ասված, որոշ վերապահումով իհարկե` Ուկրաինայի ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու առումով: Մնում է միայն, որ Պուտինը երկակի ստանդարտներ չկիրառի նաև ԼՂՀ-ի մասով…