Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի իր ուղերձում շնորհակալություն է հայտնել Չինաստանից և Հնդկաստանից՝ Ղրիմի հարցում իրենց հասկանալու համար և դիմել գերմանացիներին՝ հիշեցնելով, որ ոչ բոլորն էին կողմ Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միացմանը:
«Վստահ եմ, որ եվրոպացիները՝ առաջին հերթին Գերմանիան, կհասկանա ինձ: Գերմանիայի Դաշնային և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունների միացմանը ոչ բոլորն էին կողմ, իսկ մեր երկիրը կողմ էր: Վստահ եմ, որ չեք մոռացել ու հույս ունեմ, որ գերմանացիները կաջակցեն Ռուսաստանի պատմական հողերի միակցմանը», – ասել է Պուտինը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ