Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդ հայ օլիգարխներին. «Ձեր գումարները ծախսեք մեր երկրի համար» (Տեսանյութ)

Մարտ 18,2014 16:58

Ուկրաինական դասերի մասին այսօր շատ է խոսվում: Տարբեր վերլուծաբանների կարծիքներից պարզ է դառնում, որ ուկրաինական զարգացումներից դասեր պետք է քաղել թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումով: Օրինակ` արդյոք դա՞ս կլինի հայ օլիգարխներին և ղեկավարներին Յանուկովիչի այն օրինակը, որ շքեղ պալատներով և ոսկեզօծ զուգարաններով երկար տիրապետել չես կարող:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց. «Եթե մեր օլիգարխները խելք ունենան, դաս կլինի»: Խելք ունենալ-չունենալու հարցը քաղաքագետը մեզ է թողնում պարզել` անձամբ օլիգարխներից:

Ըստ Ալեքսանդր Մանասյանի ունեցած տվյալների` Յանուկովիչին խաբել են: Այս առիթով նա մանրամասնեց. «Գրեթե հավաստի տվյալներով` Յանուկովիչին խոստացել են, որ եթե թողնի Ուկրաինան, ապա նրա հաշիվները արևմտյան բանկերում կմնան ուժի մեջ: Բայց նրանք, ովքեր փոխանցում են իրենց հաշիվները դրսի բանկեր, չկարծեք, թե ապահով տեղ են փոխանցում, որտեղ կարելի է փախչել ու վայելել: Ուստի խորհուրդ եմ տալիս մեր օլիգարխներին` ծախսեք ձեր փողերը մեր երկրում, ուժեղացրեք մեր երկիրը. սա է ուկրաինական դասը»:

Մեր այն դիտարկմանը, թե կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրմամբ փաստորեն հազարավոր անձանց գումարները դուրս են հանվում, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Համակարգը վատ չէ, եթե մեր երիտասարդ ընտանիքները, աշխատողներն ունենան բարձր աշխատավարձ: Բայց մենք մի կողմից անցնում ենք եվրոպական չափանիշների, սակայն եկամուտների, աշխատավարձի հարցերում չենք դատում եվրոպական չափանիշներով»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31