«Գեյ քրիստոնյա» միայն բառերը իրար հակասում են, որովհետեւ քրիստոնեության մեջ Աստվածաշունչը արգելում է նույնասեռականությունը, իսկ «Գեյ քրիստոնյա» եկեղեցին իր կայքում, որտեղ կա Սեւակ Կիրակոսյան անվամբ մարդու վերբեռնած գրքեր, տեքստեր, որտեղ ասվում է, որ Աստվածաշնչի մեջ գրված այն կետերը, որտեղ ասվում է, որ նույնասեռականությունը սխալ քարոզ է, այսինքն՝ չի կարելի նույնասեռականությամբ զբաղվել, դա սխալ է»,- այսօր՝ մարտի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Դանիել Պետրոսյանը:
Նա համարում է, որ կազմակերպությունը ստեղծվել է հետագայում Եվրոպայից դրամաշնորհներ ստանալու համար, քանի որ, իր կարծիքով, հիմա դրամաշնորհներ տրամադրում են միասեռականներին եւ նրանց իրավունքների պաշտպաններին:
Լիգայի մյուս համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ չնայած՝ «Գեյ քրիստոնյա» կազմակերպության անդամները իրենց աթեիստ են համարում, բայց իրենք փաստեր ունեն նրանց դեմ:
Aravot.am-ը զրուցեց վերոնշյալ Սեւակ Կիրակոսյանի հետ, վերջինս էլ հայտարարեց, որ տեղյակ չէ, թե ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է այս թեմայում շոշափվում իր անունը, պարոն Կիրակոսյանը պատասխանեց՝ երեւի թե այն պատճառով, որ հետաքրքրված է թե՛ կրոնով, թե՛ սեռականությամբ.
Կարդացեք նաև
«Ես սեռականության ու կրոնի թեմաներով շատ եմ հետաքրքրված, հոդվածներ, բուկլետներ ու այլ աշխատություններ եմ հրատարակում: Իրենք էլ երևի ենթադրել են, թե դա նշան է, որ ես ինչ-որ կազմակերպություն եմ հիմնադրել»:
Նա նշեց, որ չգիտի, թե «Գեյ քրիստոնյաները» ի՞նչ կազմակերպություն է, պարզապես իրեն առաջարկել են թարգմանություններ անել եւ նա համաձայնել է: Իսկ միասեռականության եւ քրիստոնեության մասին վերջին նյութն անցած տարի է թարգմանել.
«Համոզված եմ, որ միասեռական քրիստոնյաները նույնպես պետք է ունենան սփոփանքով ու ընդունելությամբ լի տարածք, թեկուզ՝ առցանց: Նրանք ինձ գտել էին իմ բլոգի միջոցով, խնդրել, որ թարգմանեմ իրենց կայքից որոշ նյութեր, ես էլ հաճույքով համաձայնել էի»:
Նա մեզ տեղեկացրեց, որ «Միացյալ երիտասարդական լիգայի» անդամներից մեկը` սոցիալական ցանցերից մեկով, մի քանի ամիս առաջ, իրեն վիրավորական նամակ է գրել, ասելով, որ միասեռականները դժոխք են գնալու, եւ որ ինքն զզվում է իրենից եւ միասեռականներից.
«Կարծում եմ՝ իրենց այս «արթնացումն» ու «բացահայտումը» կապված է եղել իրենց անդամներից Սևակ անունով մեկի հետ, ով ինձ Ֆեյսբուքով գրեց, սկսեց վիրավորել, ես էլ նրան գործերիցս մեկի հղումը տվեցի: Ենթադրում եմ, որ գուցե ինքը նրանցից մեկն է, ով ներքին կոնֆլիկտ ունի սեփական հայացքների հետ, ու դրա համար կարծեցի, որ օգտակար կլինի այդ նյութը նրա համար»:
Aravot.am-ի հետ զրույցում Սեւակ Կիրակոսյանը նշեց նաեւ, որ իր հոդվածներում եւ գրքերում անդրադառնում է ոչ միայն քրիստոնեությանը, այլ նաեւ այլ կրոնների.
«Ես ընդհանրապես իռացիոնալ հավատը համարում եմ վտանգավոր ու ստրկացնող՝ լինի հավատ առ Աստված, առ հայրենիք, առ «սրբություն»: Ու լավագույն բանն ինձ համար կլինի, որ մարդիկ կրթվեն ու չհավատան որևէ իռացիոնալ բանի, ու չլինի հատկապես կազմակերպված կրոն, որը մարդկանց մանիպուլացնում ա ու խավարի մեջ պահում: Բայց քանի որ բոլորը նույն ձևով չեն մտածում, ու քանի որ իրականությունն այլ է, ես կարևորում եմ նաև երկխոսությունը հավատացյալների հետ, ու դրա համար կրոնի մասին տարբեր տեսանկյուններից եմ գրում, ոչ միայն վարկաբեկելով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լավ է’ որ կան գեյերն ու սեկտաները, թէ չէ բավականին կբարդանար հասարակության ուշադրությունը այլ շատ ավելի կարևոր հարցերից շեղելու համար։ Իսկ այսպես լավ է, ինչ գազի, լույսի, տրանսպորտի թանկացում, ինչ կուտակայինի թալան, ինչ արտագաղթ։ ԱԶԳԻ միակ փրկությունը գեյերին ու սեկտաները ոչնչացնելն է։
Համաձայն եմ Կարենի մեկնաբանության հետ: Լրիվ իրանք իրանց են ձեռք առնում նախ և առաջ, սենց բաներ անելով:
Չգիտես ինչի գեյերին անընդհատ առաջ են բերում, քննադատում, փորձում կռիվ գցել ժողովրդի մեջ, շատ լավ տեղյակ լինելով որ ՀՀ-ում գրեթե 50 տոկոսը ապրում են միասեռական կյանքով, իսկ մյուս 50 տոկոսը հետերոսեքսուալ կյանքով: Դե ժողովուրդ դուք ձեր տեղաշորի հետ կռիվ տվեք ով ում հետ պիտի քնի, մենքել ձեր փողերը ուտենք: Ուշքի եկեք բոլորտ ու հասկացեք թե ղեկավարությունը ինչ քաղաքականությունա վարում: