Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ անվտանգությունը պահանջում է անզիջում կեցվածք». Նախախորհրդարան

Մարտ 18,2014 16:32

Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր Նախախորհրդարանի գրասենյակում ներկայացրեց «Նոր որակի պետության» ազգային ռազմավարական իրենց հայեցակարգի՝ պահանջատիրություն եւ Հայաստան- Սփյուռք հարաբերությունների ներկային ու մարտահրավերներին վերաբերող ծրագիրը:

Ծրագրի հիմքում հայ ժողովրդի համախմբումն է պատմական հայրենիքում եւ այդ տարածքում ազատ ինքնորոշման հնարավորության ձեռքբերումը:

«Հայաստանը լուրջ վտանգների է ենթակա հայանուն մարդկանց վարած քաղաքականության պատճառով, դրա համար թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում բնակվող հայերի առաջնահերթ պարտականությունը պետք է լինի այսօրվա մեր ապրող հայրենիքը դուրս բերել վտանգված իրավիճակից, այս հայրենիքը դարձնել առողջ, իսկական հայկական պետություն, որտեղ հայերը օտարված չեն զգա իրենց պետությունից ու հողից»,- ասաց պարոն Ենիգոմշյանը:

Նրա խոսքով, իրենք դատապարտում են ցանկացած քաղաքականություն, որը կարող է վնասել Հայաստանի հզորացմանը. «Զիջումներն ու պարտվողական քաղաքականությունը մերժելի են: Անընդունելի է այն կեցվածքը, որն ասում է, թե այսօրվա անվտանգության շահերից ելնելով՝ Հայաստանը պետք է զիջումների գնա Թուրքիայի կամ այլ պետությունների հետ: Այսօրվա Հայաստանի անվտանգությունը պահանջում է անզիջում կեցվածք ցուցաբերել: Հայաստանն իրավունք չունի հարակից պետությունների՝առաջին հերթին Թուրքիայի նկատմամբ ցուցաբերել պարտվողական կամ զիջողական դիրքորոշում՝ լինի պատմական ճշմարտության ճանաչման, դատապարտման կամ սահմանային հարցերում»:

Անդրադառնալով Նախիջեւանի եւ Արցախի հիմնահարցին, ասաց՝ այդ հարցերը դիտարկում են որպես մեկ ամբողջական խնդիր եւ լուծումը տեսնում են իրավունքների վերականգնման ճանապարհով. «… Բոլոր հարցերի պատասխանը պետք է գտնել ցեղասպանության հետեւանքների վերացման ճանապարհով»:

Ինչ վերաբերում է Հայաստան- Սփյուռք հարաբերություններին, Նախախորհրդարանը գտնում է, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է համախմբվեն ու աշխատեն միասնական ներուժով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31