Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դավիթ Սարգսյանին 660 միլիոն է պետք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը մարի

Մարտ 18,2014 16:30

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաջ ամոթով չմնալու եւ ժամանակին մեր պարտավորությունները կատարելու համար, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չորեքշաբթի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանից լրացուցիչ 660 միլիոն դրամ կխնդրի:

Այդքան գումար պակասում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանին հատկացրած 202.4 միլիոն SDR վարկի մայր գումարի մարման համար: Վարկի մարումը մեր երկիրը պետք է սկսի այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակների ընթացքում՝ վճարելով 319 միլիոն SDR: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

SDR-ն Արժույթի միջազգային հիմնադրամի փոխառության հատուկ իրավունքներն է եւ օգտագործվում է վճարային հաշվեկշիռներում՝ միջազգային անկանխիկ հաշվարկների նպատակով: Դրանք գնահատվում են ըստ դոլարից, եվրոյից, բրիտանական ֆունտից եւ ճապոնական յենից կազմված զամբյուղի:
Ֆինանսների նախարարի ներկայացմամբ, ԱՄՀ-ի պարտքը մարելու նպատակով այս տարվա բյուջեով նախատեսվել էր 19.8 միլիարդ դրամ, սակայն այդ գումարը չի բավականացնի, քանի որ ֆիննախի կատարած հաշվարկներից հետո արժութային շուկայում մեկ SDR-ի փոխարժեքը 620 դրամից դարձել է 638 դրամ, այսինքն՝ SDR-ի փոխարժեքը դոլարի նկատմամբ ունեցել է աճի միտում, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ գումարների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31