Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի իր ուղերձում հայտնել է, որ իրենք դեմ են Ուկրաինայի բաժանմանը և նշել, որ հարևան այդ բարեկամական երկրի հետ հարաբերություններն իրենց համար առանցքային են:
«Ես դիմում եմ ուկրաինացի ժողովրդին՝ մենք չենք ուզում ձեզ վատություն անել, մենք միշտ հարգել ենք ձեր տարածքային ամբողջականությունը, ուզում եմ լսեք ինձ, մի հավատացեք նրանց, ովքեր պնդում են, թե Ուկրաինայի արևելյան մասը կբաժանվի: Մենք չենք ուզում Ուկրաինայի բաժանումը», – ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ «Ղրիմը կմնա և՛ ռուսական, և՛ ուկրաինական, և՛ թաթարական, բայց այն երբեք չի դառնա բանդերական»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը`www.ukrinform.ua-ից