– Մարտի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արեւելյան գործընկերության (ԱլԳ) հարցերով կոմիտեի առաջին նիստը։ Կոմիտեին անդամակցում են ԵՆԲ–ի, գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, Եվրահանձնաժողովի եւ Արտաքին գործերի եվրոպական ծառայության ներկայացուցիչները։ Նիստում ներկայացվել է գործընկեր երկրներում ԵՆԲ ներդրումային քաղաքականությանը վերաբերող հաշվետվություն, ինչը կարեւոր ավանդ է ունեցել առաջիկա տարիների համար բանկի օրինակելի բիզնես–պլանի կազմման գործում,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Միջոցառման մասնակիցներին տեղեկացվել է, որ մինչեւ 2016 թվականը ԵՆԲ-ն ԵՄ կողմից տրվելիք օժանդակության փաթեթի շրջանակներում Ուկրաինային կարող է մինչեւ 3մլրդ եվրոյի երկարաժամկետ վարկեր տրամադրել։
Կոմիտեն ստեղծվել է Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովի արդյունքների հիման վրա՝ ԵՆԲ-ին ընձեռելով գործընկեր երկրների հետ առավել սերտ համագործակցության հնարավորություն։
Նյութի մանրամասները կարդացեք eaparmenianews.wordpress.com–ի կայքում