Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. մարտի 19-ից Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 25,5 կմ-ից 29,2 կմ հատվածում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն` թույլատրվելու է միակողմ հետադարձեր 25,6,5 կմ-ում` ուղղությունը Արմավիր-Երևան, 28,4 կմ-ում` ուղղությունը Երևան-Արմավիր, իսկ 26,3 կմ-ում երկկողմ հետադարձը կազմակերպվելու է միակողմ` ուղղությունը Երևան-Արմավիր (տես նաև գծապատկերը):
ՀՀ ոստիկանություն