Մարտի 18-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Նախագահ Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել արտագաղթի տագնապալի ծավալները և այն կանխելու գործում` ներկա իշխանությունների անընդունակությունը:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանը:
Կարդացեք նաև
Հայ Ազգային Կոնգրես
Մամլո հաղորդագրություն