ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ ունեցավ Պետդումայի պատգամավորների, Դաշնային խորհրդի, ՌԴ մարզերի ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջև:
Նրա առաջին հայտարարությունն էր, թե Ղրիմի հանրաքվեն անցել է ժողովրդավարական գործընթացների համաձայն:
«Հասկանալու համար, թե ինչու արվեց այդպիսի ընտրություն, բավարար է պարզապես իմանալ պատմությունը։ Ղրիմում բառացիորեն ամեն բան հագեցած է մեր պատմությամբ և հպարտությամբ»,- նաեւ ասաց ՌԴ նախագահը:
«Մենք Ուկրաինայի մասնատում չենք ուզում, մեզ դա պետք չէ։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա այն եղել է և կմնա և՛ ռուսական, և՛ ուկրաինական, և՛ ղրիմա-թաթարական։ Այն, ինչպես եղել է դարեր շարունակ, կլինի հայրենի տուն այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների համար, սակայն այն երբեք չի լինի բենդերական»,- ասաց Պուտինը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում